11 minute read

Դաս 11. Նոր ուխտի սրբարան

ԴԱՍ 11

ՀՈՒՆԻՍԻ 5–11

Advertisement

ՆՈՐ ՈՒԽՏԻ ՍՐԲԱՐԱՆ

Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ելք 25.8, Եսայի 53.4–12, Եբրայեցիներին 10.4, Եբրայեցիներին 9.14, Եբրայեցիներին 8.1–6, Ա Տիմոթեոսին 2.5, 6:

Հիշելու համարը. «Եվ դրա համար Նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ Իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան» (Եբրայեցիներին 9.15)։

Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ինչո՞ւ էր Աստված կամենում, որ իսրայելացիները սրբարան կառուցեն։ Ի՞նչ է մեզ սովորեցնում սրբարանը Քրիստոսի մասին որպես մեր Փոխարինողի։ Ի՞նչ է Հիսուսն անում երկնքում որպես մեր Ներկայացուցիչ։

Մի մութ ու անլուսին գիշեր, երկինքը սև՝ ասես թանաքով ծածկված, Ֆրենկը քայլում էր քաղաքի դատարկ փողոցներով՝ հետևից տանելով սեփական ստվերը։ Որոշ ժամանակ անց նա ոտնաձայներ լսեց իր հետևում. ինչոր մեկը հետևում էր իրեն մթության մեջ։ Շուտով այդ մարդը հասավ իրեն և ասաց. «Դուք տպագրատան Ֆրե՞նկն եք»։

«Այո՛, ես եմ։ Բայց ինչպե՞ս իմացաք»։

«Դե, պատասխանեց անծանոթը, ես Ձեզ չեմ ճանաչում։ Սակայն շատ լավ ճանաչում եմ Ձեր եղբորը, և նույնիսկ մթության մեջ Ձեր շարժուձևը, քայլվածքը և ուրվապատկերն այնքան նման են Ձեր եղբորը, որ ես պարզապես ենթադրեցի, որ Դուք նրա եղբայրն եք, որովհետև նա պատմել էր, որ եղբայր ունի»։

Այս պատմությունը բացահայտում է հզոր մի ճշմարտություն իսրայելացիների սրբարանի ծառայությունների վերաբերյալ։ Աստվածաշունչն ասում է, որ այն իրականի շուքը, կերպարը և պատկերն

Դաս 11 105

էր։ Այդուհանդերձ, այս շուքն ու պատկերները բավական էին՝ հստակորեն կանխավայելելու և բացահայտելու այն ճշմարտությունները, որոնք դրանք պետք է ներկայացնեին՝ Քրիստոսի մահն ու երկնային սրբարանում Նրա քահանայապետական ծառայությունը։

ՄԻԱՇԱԲԹԻ

Հարաբերություններ

ՀՈՒՆԻՍԻ 6

«Ես Իմ բնակությունը կհաստատեմ ձեր մեջ, և Իմ հոգին չի զզվի ձեզանից։ Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք Իմ ժողովուրդը» (Ղևտական 26.11, 12)։

Հիմա մի բան պետք է որ պարզ լինի. թե՛ հին, թե՛ նոր ուխտերում Տերը որոնում է սիրառատ և մտերիմ հարաբերություններ Իր ժողովրդի հետ։ Իրականում ուխտերն ըստ էության օգնում են ձևավորել «կանոններ» այդ հարաբերության համար։

Հարաբերությունը շատ կարևոր է ուխտի համար ցանկացած ժամանակ, ցանկացած համատեքստում։ Այդուհանդերձ, որպեսզի հարաբերությունը գոյություն ունենա, պետք է լինի փոխազդեցություն, հաղորդակցություն և շփում, հատկապես մեղավոր, սխալական և կասկածամիտ մարդ արարածի համար։ Տերը, բնականաբար, իմանալով սա, Իր վրա վերցրեց նախաձեռնությունը՝ համոզված լինելու, որ մեզ հետ Իրեն կդրսևորի այնպես, որ մենք, որքան որ դա հնարավոր է ընկած մարդու կարգավիճակում, կարողանանք շփվել Իր հետ իմաստալից կերպով։

Կարդացե՛ք Ելք 25.8 համարում Իսրայելին տրվող սրբարան կառուցելու Տիրոջ հրամանը։ Ի՞նչ պատճառաբանություններ է տալիս Տերը՝ նրանց ներկայացնելով այդ անելու Իր նպատակը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Այս հարցի պատասխանը, բնականաբար, բարձրացնում է մեկ այլ հարց, և այդ հարցն է՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ է Տերը կամենում ապրել Իր ժողովրդի մեջ։

Ճշմարտությունը կարելի է թերևս գտնել այսօրվա դասի երկու տեքստերում, որոնք բերված են վերևում։ Ուշադրությո՛ւն դարձրեք՝ Տերը «բնակություն կհաստատի» (կամ «կբնակվի») նրանց մեջ։ Հետո Նա ասում է, որ չի «զզվի» նրանցից։ Այնուհետ ասում է, որ «միշտ ներկա կլինի» և կլինի նրանց Աստվածը, և նրանք կլինեն Իր

106 Դաս 11

ժողովուրդը (Ղևտական 26.11, 12)։ Ուշադրությո՛ւն դարձրեք այս տեքստերում հանդիպող տարրերին։ Կրկին հարաբերությունների տեսանկյունը պարզորոշ կերպով աչքի է զարնում։

Տրամադրե՛ք մի քանի րոպե Ղևտական 26.11, 12 և Ելք 25.8 համարները վերլուծելուն։ Գրի՛ առեք, թե ինչպես են տարբեր հատվածներ ներկայացնում այն գաղափարը, որ Տերը որոնում է հարաբերություններ Իր ժողովրդի հետ։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Հատկապես ուշադրությո՛ւն դարձրեք այն արտահայտության վրա, որտեղ Տերն ասում է՝ «Իմ հոգին չի զզվի ձեզանից»։ Ի՞նչ յուրահատուկ բան է իրենից ներկայացնում սրբարանը, որը ծառայում է որպես միջոց, որով ընկած և մեղավոր մարդկությունը կարող է ընդունվել Աստծո կողմից, ևինչո՞ւ է դա այդքան կարևոր ուխտ կապելու գործընթացի համար։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

ՀՈՒՆԻՍԻ 7

Մեղք, զոհաբերություն ևընդունելություն (Եբրայեցիներին 9.22)

Աստծո նախանշած հինկտակարանյան այն ճանապարհը, որով մեղավորը կարող էր ազատվել մեղքից և հանցանքից, կենդանիների զոհաբերությունն էր։ Իսրայելացիների զոհաբերական ընծաները մանրամասնորեն նկարագրված են Ղևտական 17րդ գլուխներում։ Տարատեսակ զոհաբերությունների ժամանակ հատուկ ուշադրություն էր դարձվում արյան օգտագործմանն ու հեռացմանը։ Եվ իսկապես, զոհաբերական արարողակարգում արյան դերն իսրայելացիների տարբեր զոհաբերությունները միաբանող գծերից մեկն էր։

Մարդը, ով մեղք էր գործել, այդպիսով խախտելով ուխտի հարաբերությունը և այդ հարաբերությունը կարգավորող օրենքը, կարող էր վերականգնել Աստծո և մարդկության հետ լիակատար հաղորդակցություն՝ որպես փոխարինող զոհաբերելով կենդանի: Զոհաբերությունները, իրենց արարողակարգերով հանդերձ, Աստծո կողմից նշանակված միջոց էին՝ մեղքից ու հանցանքից մաքրելու համար։ Դրանք հաստատվել էին մեղավորին մաքրելու համար՝ անհատա

Դաս 11 107

կան մեղքն ու հանցանքը սրբարան տեղափոխելով և արյունը ցողելով ու վերահաստատելով զղջացողի հաղորդակցությունը և լիակատար ուխտի ընկերակցությունն անձնական Աստծո հետ, Ով փրկող Տերն է։

Վերևում ներկայացված այս գաղափարներն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ երեկվա դասի վերջում տրված հարցը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Կենդանիներին զոհաբերելու մեջ ի՞նչ մարգարեական նշանակություն կար (Եսայի 53.4–12, Եբրայեցիներին 10.4)։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Հինկտակարանյան ժամանակների կենդանիների զոհաբերությունները Աստծո կողմից նշանակված միջոց էին՝ մեղավորին մեղքից ու հանցանքից ազատելու համար։ Դրանք մեղավորի կարգավիճակը փոխում էին. հանցավոր և մահվան արժանի մեկից նա վերափոխվում էր ներում գտածի և վերահաստատվում էր Աստվածմարդ ուխտի հարաբերություններում։ Սակայն կենդանիների զոհաբերություններն իրենց բնույթով ինչոր իմաստով մարգարեական էին։ Ի վերջո չկար այդպիսի մի կենդանի, որն արժանի փոխարինող լիներ մարդկության մեղքն ու հանցանքը քավելու համար։ Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր նամակում իրեն հատուկ ոճով ասում է. «Անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի» (Եբրայեցիներին 10.4)։ Այսպիսով կենդանիների զոհաբերությունը կանխավայելում էր Աստծո՝ Աստվածմարդ Ծառայի գալուստի, Ով փոխարինող մահով մահանալու էր աշխարհի մեղքերի համար։ Հենց այս գործընթացի միջոցով է, որ մեղավորը ներվում և ընդունվում է Տիրոջ կողմից, ինչպես նաև հաստատվում է ուխտի հարաբերությունների հիմքը։

Մի պահ պատկերացրե՛ք ձեզ ինչոր մեկի փոխարեն, ով ապրում է հինկտակարանյան ժամանակներում, երբ մարդիկ կենդանիներ էին զոհաբերում սրբարանում։ Մտապահելով նաև այն փաստը, թե որքան կարևոր էին ընտանի կենդանիները նրանց տնտեսության, մշակույթի և ընդհանուր առմամբ կյանքի համար՝ ի՞նչ դաս պետք է ուսուցանեին այս զոհաբերությունները մեղքի գնի մասին։

108 Դաս 11

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Փոխարինումը

ՀՈՒՆԻՍԻ 8

«Ինքն Իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի» (Գաղատացիներին 1.4)։

Կասկած լինել անգամ չի կարող, որ Նոր Կտակարանի ամենակարևոր թեմաներից մեկը (եթե ոչ միակ ամենակարևոր թեման) այն է, որ Հիսուս Քրիստոսը մահացավ աշխարհի մեղքերի համար որպես Զոհ։ Այս ճշմարտությունը փրկության ողջ ծրագրի հիմքն է։ Այն աստվածաբանությունը, որը մերժում է Քրիստոսի արյան քավությունը, մերժում է քրիստոնեության սիրտն ու հոգին։ Անարյուն խաչը ոչ ոքի չի կարող փրկել։

Խորհե՛ք այսօրվա դասում տրված տեքստի շուրջ և պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հիսուսն ինքնակա՞մ գնաց մահվան։

Ո՞ւմ համար է Նա մահացել։ Նրա մահվամբ ի՞նչ է իրականացել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Փոխարինումը փրկության ողջ ծրագրի բանալին է։ Մեր մեղքերի պատճառվ մենք արժանի ենք մահվան։ Քրիստոսը, մեր հանդեպ ունեցած Իր սիրուց դրդված, «Ինքն Իրեն մեր մեղքերի համար տվեց» (Գաղատացիներին 1.4)։ Նա մահացավ այն մահով, որին մենք էինք արժանի։ Մեղավորների համար որպես Փոխարինող Քրիստոսի մահն այն մեծագույն ճշմարտությունն է, որից բխում են մյուս բոլոր ճշմարտությունները։ Վերականգնման, ազատության, ներման և դրախտում հավիտենական կյանքի մեր հույսը հիմնված է այն գործի վրա, որն արել է Հիսուսը՝ տվել է Իրեն մեր մեղքերի համար։ Առանց դրա մեր հավատն անիմաստ կլիներ։ Նույն հաջողությամբ կարող էինք մեր հույսն ու վստահությունը դնել, ասենք, ձկան մի արձանի վրա։ Փրկությունը գալիս է բացառապես արյան՝ Քրիստոսի արյան միջոցով։

Կարդացե՛ք հետևյալ տեքստերը՝ Մատթեոս 26.28, Եփեսացիներին 2.13, Եբրայեցիներին 9.14, Ա Պետրոս 1.19։ Ի՞նչ են դրանք պատմում մեզ արյան մասին։ Այդ դեպքում ի՞նչ դեր է խաղում արյունը փրկության ծրագրում։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Դաս 11 109

«Աստծո կամքը չէ, որ դուք անվստահություն դրսևորեք և տանջեք ձեզ այն վախով, որ Աստված ձեզ չի ընդունի այն պատճառով, որ մեղավոր ու անարժան եք։ … Դուք կարող եք ասել. «Գիտեմ, որ մեղավոր եմ, և հենց այդ պատճառով ես Փրկչի կարիք ունեմ։ Ես անձամբ ո՛չ արժանիքներ ունեմ, ո՛չ բարություն, որով կարող եմ հավակնել փրկության, սակայն Աստծո առաջ ներկայացնում եմ Աստծո անբիծ Գառան ամեն մեղք քավող արյունը, որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Սա է իմ միակ ասելիքը»»։ Էլեն Ուայթ, Հավատը, որով ապրում եմ, էջ 100։

Խորհե՛ք Էլեն Ուայթի գրքից այս մեջբերման շուրջ։ Վերարտադրե՛ք այն ձեր բառերով։ Դարձրե՛ք այն անձնական։ Տեղադրե՛ք դրանում ձեր անձնական վախերն ու ցավերը, այնուհետև գրի՛ առեք, թե այդտեղ ներկայացված խոստումներն ի՞նչ են տալիս ձեզ։ Ի՞նչ հույս ունեք նոր ուխտի արյան շնորհիվ։

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՀՈՒՆԻՍԻ 9

Նոր ուխտի Քահանայապետը

Երկրային սրբարանը, որտեղ Աստված ընտրեց բնակվել Իր ժողովրդի հետ, կենտրոնացած էր կենդանիների զոհաբերության վրա։ Այդուհանդերձ, ծառայությունը չէր ավարտվում այդ կենդանիների մահվամբ։ Քահանան արյունը մատուցում էր սրբարանում մեղավորի համար այն բանից հետո, երբ զոհը մորթվում էր։

Այս ողջ ծառայությունը, սակայն, ընդամենը շուքն ու խորհրդանիշն էր այն բանի, ինչ Քրիստոսը պետք է աներ աշխարհի համար։ Ուստի այնպես, ինչպես խորհրդանիշները (սրբարանի ծառայությունը) չէին ավարտվում կենդանու մահվամբ, մեզ համար իրականացվող Քրիստոսի գործը ևս չավարտվեց խաչի վրա Նրա մահվամբ։

Այսօրվա համար ուսումնասիրե՛ք Եբրայեցիներին 8.1–6 համարները։ Աղոթե՛ք տեքստերը կարդալիս։ Խնդրե՛ք Աստծուն օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է ասվում այստեղ, և թե ինչու է այն իմանալը մեզ համար կարևոր։ Այնուհետև ձեր սեփական բառերով գրի՛ առեք, թե ըստ ձեզ՝ ո՞րն է մեզ ուղղված Տիրոջ լուրն այս տեքստերում։ Ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչպե՞ս են այս տեքստերն օգնում մեզ հասկանալ նոր ուխտը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

110 Դաս 11

Ինչպես հին ուխտի շրջանակներում կար երկրային սրբարան, քահանայություն և ծառայություն, այնպես էլ նոր ուխտի շրջանակներում կա երկնային սրբարան, երկնային քահանայություն և երկնային ծառայություն։ Այն, ինչ ընդամենը խորհրդանիշ, կերպար և շուք էր (Եբրայեցիներին 8.5) հին ուխտում, իրողություն դարձավ նոր ուխտում։

Բացի այդ, ոչ բանական կենդանու փոխարեն մենք ունենք անմեղ Հիսուսին, կենդանու արյան փոխարեն՝ Քրիստոսի արյունը, մարդու ձեռքով պատրաստված սրբարանի փոխարեն՝ «ճշմարիտ խորանը, որը Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը» (Եբրայեցիներին 8.2), իսկ մեղավոր և սխալական քահանայի փոխարեն՝ Հիսուսին, Ով ծառայում է որպես Քահանայապետ մեզ համար։ Մտապահելով այս ամենը՝ խորհե՛ք Պողոսի խոսքերի մասին. «Ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք» (Եբրայեցիներին 2.3)։

Խորհե՛ք հետևյալի մասին. Հիսուսն անմեղ կյանք ապրեց ձեզ համար, մահացավ ձեզ համար և այժմ ծառայում է երկնային սրբարանում ձեզ համար։ Այս ամենն արվեց ձեզ մեղքի վերջնական, սարսափելի հետևանքներից փրկելու համար։ Ծրագրե՛ք գալիք մի քանի օրվա ընթացքում այս հիանալի լուրով մեկի հետ կիսվել, ով ըստ ձեզ՝ այդ լուրը լսելու կարիք ունի։ Այսօրվա դասի հիման վրա նախօրոք պատրաստե՛ք ձեր ասելիքը։

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Երկնային ծառայություն (Եբրայեցիներին 9.24)

ՀՈՒՆԻՍԻ 10

Ուսումնասիրե՛ք Երբայեցիներին 9.24 համարը, հատկապես այն համատեքստում, որում այն տրված է, որը բացատրում է Քրիստոսի՝ մեզ համար իրականացվող ծառայությունը երկնքում մեզ համար Նրա զոհաբերական մահից հետո։ Թեև երկար կարող ենք խոսել այս թեմայի շուրջ, մեր նպատակն է կենտրոնանալ հատկապես մի մտքի վրա, որը բերված է համարի վերջում և ասում է, որ Քրիստոսը ներկայանում է Աստծո առաջ մեզ համար։

Խորհե՛ք այն մասին, թե ինչ է դա նշանակում։ Մենք՝ մեղավոր և ընկած մարդիկս, որ կսպառվեինք Աստծո փառքից, եթե այս վիճակում տեսնեինք այդ փառքը, որ անկախ նրանից, թե որքան բացեի

Դաս 11 111

բաց ենք խախտել Աստծո օրենքը, ունենք Մեկին, Ով ներկայանում է Աստծո առաջ մեզ համար։ Մենք ունենք Ներկայացուցիչ, Ով կանգնած է Հոր առջև մեր անունից։ Խորհե՛ք այն մասին, թե որքան սիրող, ներող և ընդունող էր Քրիստոսը, երբ ապրում էր երկրի վրա։ Մի՞թե այս նույն Անձը մեր Բարեխոսն է այժմ երկնքում։

Սա բարի լուրի մյուս կողմն է։ Հիսուսը ոչ միայն վճարել է մեր մեղքերի վարձը՝ խաչի վրա դրանք Իր վրա վերցնելով (Ա Պետրոս 2.24), այլև այժմ կանգնած է Աստծո ներկայության մեջ որպես Բարեխոս երկնքի և երկրի՝ մարդկության և Աստվածության միջև։

Սրանում խորն իմաստ կա։ Հիսուսը որպես և՛ Աստված, և՛ Մարդ (անմեղ, կատարյալ Մարդ) Միակն է, Ով կարող է կամրջել մարդկությանն ու Աստծուն բաժանող անդունդը, որի առաջացման պատճառը մեղքն է։ Այս ամենի մեջ հիշելու համար ամենակարևոր կետն այն է (թեև այդպիսիք շատ կան), որ այժմ կա մի Մարդ, Ով չարչարակից է եղել մեր բոլոր փորձություններին, ցավերին և գայթակղություններին (Եբրայեցիներին 4.14, 15) և ներկայացնում է դրանք Հոր առաջ։

«Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, որն Ինքն Իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ Իր ժամանակներում» (Ա Տիմոթեոսին 2.5, 6)։ Ի՞նչ երկու դեր է այս տեքստը վերագրում Հիսուսին, ևինչպե՞ս էին այս դերերը ներկայացվում երկրային սրբարանի ծառայության ժամանակ։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Նոր ուխտի հրաշալի լուրն այն է, որ այժմ, Հիսուսի շնորհիվ, ապաշխարած մեղավորներն ունեն Մեկը, Ով իրենց ներկայացնում է երկնքում Հոր առջև, Մեկը, Ով իրենց համար վաստակեց այն, ինչ իրենք ինքնուրույն երբեք չէին կարող վաստակել, և դա այն կատարյալ արդարությունն է, այն միակ արդարությունը, որը կարող է կանգնել Աստծո առաջ Նրա ներկայության մեջ։ Հիսուսն այդ կատարյալ արդարությամբ, որն Իր կյանքում ձեռք է բերվել չարչարանքով (Եբրայեցիներին 2.10), կանգնած է Աստծո առաջ՝ մեզ համար հայցելով ներում մեղքից և մեղքի իշխանությունից, քանի որ առանց դրա մենք հույս չէինք ունենա ո՛չ հիմա, ո՛չ էլ, բնականաբար, դատաստանի ժամանակ։

Աղոթե՛ք և խորհե՛ք այն մասին, որ կա մի մարդ՝ Մեկը, Ով վերապրել է մեղքի նկատմամբ գայթակղություն և կանգնած է

112 Դաս 11

Աստծո առջև երկնքում։ Ի՞նչ է դա նշանակում անձամբ ձե՛զ համար։ Ի՞նչ հույս և քաջալերանք է դա բերում։

ՈՒՐԲԱԹ

ՀՈՒՆԻՍԻ 11

Հետագա ուսումնասիրության համար

«Երկնքի ամենաբարձր հրեշտակն անգամ չունի կորստյան եզրին կանգնած նույնիսկ մեկ հոգու փրկագինը վճարելու իշխանություն։ Քերովբեներն ու սերովբեներն ունեն միայն փառք, որով Արարիչը նրանց օժտել է որպես Իր արարածներ, ուստի մարդու հաշտեցումն Աստծո հետ կարող էր իրականացվել միայն այն միջնորդի կողմից, ով հավասար է Աստծուն, ունի այն հատկությունները, որոնք Նրան կմեծարեն և արժանի կհռչակեն մարդկանց անունից անսահման Աստծո հետ վարվելու, ինչպես նաև ընկած մարդկությանն Աստծուն ներկայացնելու համար։ Մարդու փոխարինողն ու երաշխավորը պետք է ունենա մարդկային բնույթ, կապ մարդկային ընտանիքի հետ, ում նա պետք է ներկայացներ: Որպես Աստծո դեսպան՝ նա նաև պետք է հաղորդակից լինի աստվածային բնույթին, կապ ունենա Անսահմանի հետ՝ Աստծուն աշխարհին ցույց տալու և Աստծո ու մարդու միջև միջնորդ լինելու համար»։ Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 1, էջ 257։

«Հիսուսը շարունակում է. «Եթե դուք դավանեք Ինձ մարդկանց առջև, Ես էլ ձեզ կդավանեմ Աստծո և հրեշտակների առջև: Դուք պետք է Իմ վկաները լինեք երկրի վրա, անոթներ, որոնց միջով Իմ շնորհը կհոսի` աշխարհին բժշկություն լինելու համար: Ես էլ կլինեմ ձեր ներկայացուցիչը երկնքում: Հայրը չի նայում ձեր սխալական էությանը, այլ տեսնում է ձեզ` հագած Իմ կատարելությունը: Ես այն Միջնորդն եմ, ում միջոցով ձեզ վրա կթափվեն երկնային օրհնությունները: Եվ ամեն ոք, ով դավանում է Ինձ` մասնակից լինելով Իմ զոհաբերությանը կորածների համար, Ես էլ կդավանեմ նրան որպես մասնակից փրկվածների փառքին և ուրախությանը»»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 357։

Հարցեր քննարկման համար

1. Կարդացե՛ք Հռոմեացիներին 5.2, Եփեսացիներին 2.18 և 3.12 համարները։ Ի՞նչ են դրանք ասում, ինչն օգնում է մեզ հասկանալ Հիսուսի միջոցով Հոր մոտ մեր ընդունված լինելու հնարավորությունը։

Դաս 11 113

2. Կարդացե՛ք Էլեն Ուայթի գրքերից վերևում արված երկրորդ մեջբերումը։ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչպես է նա բացատրում միջնորդի դերը։ Երբ Հայրը նայում է մեզ, Նա չի տեսնում մեր սխալական բնավորությունը, փոխարենը տեսնում է Քրիստոսի կատարելությունը։ Խորհե՛ք, թե ինչ է դա նշանակում, և քննարկե՛ք դասարանի հետ։ 3. Խորհելով այն մասին, ինչ մենք սովորեցինք այս շաբաթվա ընթացքում՝ ինչպե՞ս կպատասխանեիք այս հարցին. «Բարի,

Քրիստոսը երկնային սրբարանում է, և ի՞նչ»։ Ի՞նչ նշանակություն կարող է դա ունենալ առօրյա կյանքում, գործնականում։

Ամփոփում.

Հին ուխտի զոհաբերական համակարգը փոխարինվեց նորով. երկրային սրբարանում մեղավոր քահանաների կողմից կենդանիներ զոհաբերելու փոխարեն՝ այժմ մենք ունենք Հիսուսին՝ մեր կատարյալ Զոհին։ Նա ներկայացնում է մեզ Հոր առջև երկնային սրբարանում, ինչը կազմում է նոր ուխտի և դրա խոստումների հիմքը։

114 Դաս 11

This article is from: