ԴԱՍ 11 ՀՈՒՆԻՍԻ 5–11
ՆՈՐ ՈՒԽՏԻ ՍՐԲԱՐԱՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ելք 25.8, Եսայի 53.4–12, Եբրայեցիներին 10.4, Եբրայեցի ներին 9.14, Եբրայեցիներին 8.1–6, Ա Տիմոթեոսին 2.5, 6: Հիշելու համարը. «Եվ դրա համար Նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ Իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավի տենական ժառանգության խոստումն ստանան» (Եբրայե ցիներին 9.15)։ Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ինչո՞ւ էր Աստված կամենում, որ իսրայելացիները սրբա րան կառուցեն։ Ի՞նչ է մեզ սովորեցնում սրբարանը Քրիս տոսի մասին որպես մեր Փոխարինողի։ Ի՞նչ է Հիսուսն անում երկնքում որպես մեր Ներկայացուցիչ։ Մի մութ ու անլուսին գիշեր, երկինքը սև՝ ասես թանաքով ծածկ ված, Ֆրենկը քայլում էր քաղաքի դատարկ փողոցներով՝ հետևից տանելով սեփական ստվերը։ Որոշ ժամանակ անց նա ոտնաձայ ներ լսեց իր հետևում. ինչ-որ մեկը հետևում էր իրեն մթության մեջ։ Շուտով այդ մարդը հասավ իրեն և ասաց. «Դուք տպագրատան Ֆ րե՞նկն եք»։ «Այո՛, ես եմ։ Բայց ինչպե՞ս իմացաք»։ «Դե,- պատասխանեց անծանոթը,- ես Ձեզ չեմ ճանաչում։ Սա կայն շատ լավ ճանաչում եմ Ձեր եղբորը, և նույնիսկ մթության մեջ Ձեր շարժուձևը, քայլվածքը և ուրվապատկերն այնքան նման են Ձեր եղբորը, որ ես պարզապես ենթադրեցի, որ Դուք նրա եղբայրն եք, որովհետև նա պատմել էր, որ եղբայր ունի»։ Այս պատմությունը բացահայտում է հզոր մի ճշմարտություն իս րայելացիների սրբարանի ծառայությունների վերաբերյալ։ Աստվա ծաշունչն ասում է, որ այն իրականի շուքը, կերպարը և պատկերն Դաս 11
105