11 minute read
Դաս 4. Հավիտենական ուխտ
ԴԱՍ 4
ԱՊՐԻԼԻ 17–23
Advertisement
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ
Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ելք 3.14, Ծննդոց 17.1–6, Ծննդոց 41.45, Դանիել 1.7, Ծննդոց 15.7–18, Ծննդոց 17.1–14, Հայտնություն 14.6, 7։
Հիշելու համարը. «Ես (Աստված) կհաստատեմ Իմ ուխտը Իմ ու քո (Աբրահամ) միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար» (Ծննդոց 17.7)։
Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ է Աստծո անունը։ Ի՞նչ է այն նշանակում։ Ո՞րն էր այն անունների նշանակությունը, որոնք Աստված օգտագործում էր Իրեն Աբրամին ճանաչեցնելու համար։ Ի՞նչ անուններ Նա օգտագործեց Իրեն նույնականացնելու համար։ Ինչո՞ւ Աստված Աբրամի անունը փոխեց Աբրահամի։ Ինչո՞ւ են անունները կարևոր։ Ի՞նչ պայմաններ կամ պարտավորություններ էր ենթադրում ուխտը։
Մեզնից քանի՞սն են հիշում մեր մանկության հիվանդությունները կամ թոքերի թեթև բորբոքումը, որոնցից մենք շատ վատ ենք զգացել, և որոնք կարող էին նույնիսկ ավելի վատ զարգացումներ ունենալ։ Երկար ու տենդագին գիշերվա ընթացքում արթնանում էինք քնից՝ համոզվելու, որ մեր մայրը կամ հայրը գիշերալամպի աղոտ լույսի ներքո նստած են մեր մահճակալի կողքին դրված աթոռին։
Ճիշտ նույն կերպ, փոխաբերական, մարդուն հասկանալի իմաստով, Աստված նստած էր մեղքով հիվանդ աշխարհի կողքին, երբ բարոյական խավարն սկսեց խորանալ ջրհեղեղին հաջորդող դարերի ընթացքում։ Այս պատճառով Նա կանչեց Աբրամին և ծրագրեց Իր հավատարիմ ծառայի միջոցով հիմք դնել մի ժողովրդի, որին կարող էր վստահել Իր մասին գիտությունն ու փրկություն շնորհել նրան։
36 Դաս 4
Այսպիսով Աստված ուխտի մեջ մտավ Աբրամի և նրա սերունդների հետ, որում մանրամասնորեն ընդգծում է մեղքի հետևանքից մարդկությունը փրկելու աստվածային ծրագիրը։ Աստված չէր պատրաստվում Իր աշխարհն առանց հսկողության թողնել, ոչ էլ թողնել այն այդ աստիճան սուր կարիքի մեջ։ Այս շաբաթ մենք կդիտարկենք ուխտի ավելի շատ խոստումներ։
ՄԻԱՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 18
Յահվեն և Աբրահամին տրված ուխտը
«Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից՝ այս երկիրը քեզ տալու համար»» (Ծննդոց 15.7)։
Անունները երբեմն կարող են ծառայել որպես ապրանքանիշեր։ Մենք մտքում դրանք նույնականացնում ենք այս կամ այն բնութագրի հետ և երբ լսում ենք այդ անունը, միանգամից հիշում ենք այդ անվանը հատուկ հատկանիշները։ Օրինակ, ի՞նչ հատկանիշներ եք հիշում, երբ խորհում եք հետևյալ անունների շուրջ՝ Ալբերտ Էյնշտեյն, Մարտին Լյութեր Քինգ, Գանդի, Այծեմնիկ։ Յուրաքանչյուրը մեզ հուշում է որոշակի հատկանիշների և գաղափարների մասին։
Աստվածաշնչյան ժամանակներում Մերձավոր Արևելքի ժողովուրդը մեծ նշանակություն էր տալիս անունների իմաստներին։ «Եբրայեցիները միշտ համարել են, որ անունն արտահայտում է այն կրողի անձնական հատկանիշները, այդ անունն արտաբերողի մտքերն ու հուզերը, կամ էլ ցույց է տալիս այն հանգամանքները, որոնցում տրվել է այդ անունը»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 1, էջ 523։
Երբ Աստված առաջին անգամ ուխտի հարաբերությունների մեջ մտավ Աբրամի հետ, Նա Իրեն հայտնեց նահապետին ՅՀՎՀ անվամբ (թարգմանություններից մեկում տպված է ՏԵՐ մեծատառերով [Ծննդոց 15.7] և ընթերցվում է Յահվե)։ Ուստի Ծննդոց 15.7 համարն իրականում պետք է կարդալ «Ես եմ ՅՀՎՀն, որ քեզ դուրս հանեցի…»։
ՅՀՎՀ անունը, թեև Հին Կտակարանում հանդիպում է 6828 անգամ, մի տեսակ պարուրված է առեղծվածի քողով։ Այն կարծես թե հայա (լինել) բայի ձև է, որի դեպքում կնշանակի «Հավիտենականը», «գոյություն Ունեցողը», «Ինքնագոյը», «Ինքնաբավը» կամ «Մեկը,
Դաս 4 37
Ով ապրում է հավիտենապես»։ Աստվածային այն հատկանիշները, որոնք կարծես թե ընդգծվում են այս անվամբ, ինքնագոյության և հավատարմության հատկանիշներ են։ Դրանք մատնացույց են անում Տիրոջը որպես կենդանի Աստված, կյանքի Աղբյուր՝ հակառակ հեթանոսական աստվածների, որոնք գոյություն չունեին իրենց երկրպագողների երևակայությունից դուրս։
Աստված Ինքը բացատրում է Յահվեի իմաստը Ելք 3.14 համարում՝ «ԵՍ ԱՅՆ ԵՄ, ՈՐ ԵՄ»։ Այս իմաստը բացատրում է Աստծո անպայմանական գոյության իրողությունը՝ միևնույն ժամանակ ակնարկելով Նրա իշխանությունն անցյալի, ներկայի և ապագայի վրա։
Յահվեն նաև Աստծո անունն է։ Յահվեի նույնականացումը որպես Մեկը, Ով Աբրամին դուրս կանչեց Ուրից, վերաբերում է նրա հետ Աստծո ուխտին, որի մասին խոսվում է Ծննդոց 12.1–3 համարներում։ Աստված ուզում է, որ Աբրամն իմանա Իր անունը, որովհետև այդ անունը բացահայտում է Նրա ինքնության եզրերը, անձի բնույթը և բնավորությունը, և այս իմացությունից մենք կարող ենք սովորել վստահել Նրա խոստումներին (Սաղմոսներ 9.10, Սաղմոսներ 91.14)։
Երբ խորհում եք Յահվե անվան շուրջ կամ լսում եք այն, բնավորության ի՞նչ գծեր եք ինքնաբերաբար մտաբերում։ Սիրո, բարության և հոգատարությա՞ն, թե՞ վախի, խստապահանջության և պատժի։ Ի՞նչ հատկանիշներ եք ինքնաբերաբար մտաբերում, երբ խորհում եք Հիսուս անվան մասին։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Էլ Շադդայ
ԱՊՐԻԼԻ 19
«Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին ևասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, Իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր»» (Ծննդոց 17.1)։
Նախկինում Յահվեն մի քանի անգամ հայտնվել էր Աբրահամին (Ծննդոց 12.1, 7, Ծննդոց 13.14, Ծննդոց 15.1, 7, 18)։ Վերը նշված տեքստում Յահվեն կրկին երևում է Աբրամին («Տերը երևաց Աբրամին»)՝ ներկայանալով որպես «Ամենակարող Աստված». այս անունն առավել հաճախ օգտագործվում է Ծննդոց և Հոբ գրքերում։ «Ամենակարող Աստված» անունը կազմված է Էլ բառից, որը սեմիտների կողմից օգտագործվող Աստծո հիմնական անուն է, և Շադայ բառից,
38 Դաս 4
որի իմաստը թեև այնքան էլ պարզ չէ, սակայն ամենաճշգրիտ թարգմանությունը կարծես թե «Ամենակարող» բառն է (համեմատե՛ք Եսայի 13.6 և Հովել 1.15 համարները)։ Այս անվան կիրառության ամենակարևոր գաղափարն Աստծո հզորությունն ու զորությունը մարդկության թուլություններին և թերություններին հակադրելն է։
Կարդացե՛ք Ծննդոց 17.1–6 համարները, որոնք օգնում են իրավիճակն ավելի լայն համատեքստում դիտարկել։ Ինչո՞ւ Աստված հենց այս պահին Աբրամի համար շեշտադրեց Իր ուժն ու զորությունը։ Ի՞նչ էր Աստված ասում, ինչն Աբրամից կպահանջեր վստահություն այդ ուժի և զորության նկատմամբ։ Խորհե՛ք հատկապես վեցերորդ տեքստի շուրջ։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ծննդոց 17.1–6 համարների բառացի թարգմանությունը կլինի. «Եհովան երևաց Աբրամին և ասաց. «Ես եմ Էլ Շադդայը, Իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ Ես Իմ ուխտն եմ դնելու Իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»… «Դու բազում ազգերի հայր կլինես… Խիստ շատ կաճեցնեմ քեզ»»։ Այս նույն անունը հանդիպում է նաև Ծննդոց 28.3 համարում, որտեղ Իսահակն ասում է, որ Էլ Շադդայը կօրհնի Հակոբին, կաճեցնի ու կբազմացնի նրան։
Էլ Շադդայի տված նմանատիպ խոստումների հանդիպում ենք Ծննդոց 35.11, Ծննդոց 43.14 և Ծննդոց 49.25 համարներում։ Այս տեքստերը ներկայացնում են Աստծո ցուցաբերած առատաձեռնությունը. Էլ՝ զորության և իշխանության Աստված, Շադդայ՝ անվերջանալի հարստությունների Աստված, հարստություններ, որոնք Նա կամենում է տալ նրանց, ովքեր դրանք որոնում են հավատով և հնազանդությամբ։
Ասում են, թե վարդը ցանկացած այլ անվամբ միևնույն քաղցր բույրը կունենար, ևայս գաղափարի իմաստն այն է, որ անունն այնքան էլ կարևոր չէ։ Սակայն որքա՞ն մխիթարություն և հույս դուք կունենայիք, եթե Տիրոջ անունը լիներ «Անզոր Աստված» կամ «Թույլ Աստված»։ Կարդացե՛ք այսօրվա տեքստերը։ «Ամենակարող Աստված» անունը փոխարինե՛ք այս երկու մյուս անուններով։ Ինչպե՞ս կազդեր ձեր հավատի և Նրան վստահելու վրա այն, որ Տերն Իրեն ներկայացներ այդ կերպ։ Միևնույն ժամանակ, ինչպե՞ս է Էլ Շադդայ անունը մխիթարում մեզ։
Դաս 4 39
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 20
Աբրամից Աբրահամ փոխվելով (Ծննդոց 17.4,5)
Թեև Աստծո անուններն ունեն հոգևոր և աստվածաբանական նշանակություն, անունների այս նշանակությունը չի վերաբերում միայն Աստծո անուններին։ Հին Մերձավոր Արևելքում մարդկանց անունները նույնականացման անիմաստ միջոց չէին, ինչպես հաճախ մեր օրերում։ Աղջկան Մերի կամ Սյուզի անվանելը մեծ տարբերություն չունի այսօր։ Սակայն հին աշխարհի սեմիտների համար մարդկանց անունները կրում էին խորը հոգևոր նշանակություն։ Մարդկանց տրվող բոլոր սեմիտական անուններն ունեն իմաստ և սովորաբար կազմված են բառակապակցությունից կամ կարճ նախադասությունից, որոնք իրենց մեջ պարունակում են մաղթանք կամ ծնողի կողմից երախտագիտության արտահայտություն։ Օրինակ՝ Դանիել նշանակում է «Աստված դատավոր է», Հովել նշանակում է «Յահվեն Աստված է», իսկ Նաթան նշանակում է «Աստծո պարգև»։
Անուններին կցված նշանակության պատճառով անունները կարող էին հաճախ փոխվել, ինչն արտացոլում էր տվյալ մարդու կյանքում և իրավիճակում արմատական փոփոխությունները։
Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ի՞նչ իրավիճակ են դրանք ներկայացնում, ևինչո՞ւ են այս իրավիճակներում անունները փոխվել։
1. Ծննդոց 32.28 ____________________________________________________ ________________________________________________________________________ 2. Ծննդոց 41.45 ____________________________________________________ ________________________________________________________________________ 3. Դանիել 1.7 _______________________________________________________ ________________________________________________________________________
Ինչոր իմաստով, այնուամենայնիվ, նույնիսկ ժամանակակից մտածելակերպի համար այնքան էլ բարդ չէ հասկանալ մարդու անվանման նշանակությունը։ Լինում են նուրբ, երբեմն էլ ոչ այնքան նուրբ ազդեցություններ։ Եթե մեկին շարունակաբար անվանում են «հիմար» կամ «տգեղ», և եթե շատ մարդիկ են շարունակաբար նրանց այդպես անվանում, վաղ թե ուշ այդ անվանումները կազդեն նրա վրա, թե ինչպես է այդ մարդն ընկալում իրեն։ Միևնույն կերպ, մարդկանց որոշակի անուններ տալով կամ նրանց անունները փո
40 Դաս 4
խելով՝ ասես հնարավոր է դառնում ազդել նրա վրա, թե ինչպես նրանք կդիտեն իրենք իրենց, ուստի և թե ինչ վարքագիծ կդրսևորեն։ Մտապահելով այս փաստը՝ այնքան էլ բարդ չէ հասկանալ, թե ինչու Աստված կամեցավ Աբրամի անունը փոխել Աբրահամի։ Աբրամ նշանակում է «մեծարված հայր», Աստված այս անունը փոխեց Աբրահամի, որը նշանակում է «բազմության հայր»։ Երբ կարդում ենք ուխտի խոստումը, որում Աստված ասում է «խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից» (Ծննդոց 17.6), անվան փոփոխությունն ավելի հասկանալի է դառնում։ Միգուցե դա Աստծո ճանապարհն էր օգնել Աբրահամին վստահել ուխտի խոստմանը, որը արվեց 99 տարեկան տղամարդուն, ով ամուսնացած էր մինչ այդ օրն անպտուղ մի կնոջ հետ։ Կարճ ասած, Աստված այդ արեց, որպեսզի օգնի մեծացնել Աբրահամի հավատը նրան արված Աստծո խոստումների նկատմամբ։
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 21
Ուխտի փուլերը (Ծննդոց 12.1,2)
Այս առաջին երկու տեքստերում բացահայտվում է Աբրամին Աստծո տված ուխտի խոստման առաջին փուլը (փուլերը երեքն են)։ Աստված մոտեցավ Աբրամին, նրան պատվեր տվեց, իսկ հետո՝ խոստում։ Մոտեցմամբ Աստված արտահայտում է ողորմած ընտրությունը, որպեսզի Աբրամը լինի Իր շնորհի հատուկ ուխտի գլխավոր դերակատարը։ Պատվերը ներառում է առ Աստված ցուցաբերվող վստահության լիակատար ստուգարք (Եբրայեցիներին 11.8)։ Խոստումը (Ծննդոց 12.1–3, 7), թեև տրվել է հատկապես Աբրամի սերունդներին, ի վերջո խոստում է արված ողջ մարդկային ցեղին (Ծննդոց 12.3, Գաղատացիներին 3.6–9)։
Աբրամի հետ արված Աստծո ուխտի երկրորդ փուլը հանդիպում է Ծննդոց 15.7–18 համարներում։ Ո՞ր տեքստերում ենք տեսնում առաջին փուլում հանդիպող որոշ քայլեր։
Աստծոմոտեցումըմարդուն։Ո՞րտեքստերը։_______________________ ________________________________________________________________________
Մարդուն ուղղված հնազանդության կոչը։ Ո՞ր տեքստերը։ _______ ________________________________________________________________________
Աստվածային խոստումը։ Ո՞ր տեքստերը։ __________________________ ________________________________________________________________________
Դաս 4 41
Երկրորդ փուլի հանդիսավոր ծիսակատարության ժամանակ Աստված երևաց Աբրամին և անցավ խնամքով դասավորված կենդանիների կտորների միջով։ Երեք կենդանիներից յուրաքանչյուրը մորթված և բաժանված էր երկու մասի, և երկու մասերը դրված էին միմյանց դեմառդեմ, որոնց միջև մի փոքր տարածություն կար։ Թռչունները սպանված էին, սակայն ոչ կիսված։ Ուխտի մեջ մտնող կողմերը պետք է քայլեին կիսված կտորների միջով՝ խորհրդանշորեն հավիտենական հնազանդության երդում տալով այն դրույթներին, որոնց շուրջ հանդիսավոր կերպով համաձայնության էին եկել։
Նկարագրե՛ք, թե ինչ տեղի ունեցավ Աբրահամին արված աստվածային ուխտի երրորդ՝ վերջին փուլի ժամանակ (տե՛ս Ծննդոց 17.1–14)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Աբրահամ անվան իմաստն ընդգծում է բոլոր ազգերը փրկելու Աստծո փափագն ու մտահղացումը։ «Բազում ազգերը» ներառելու էին ինչպես հրեաներին, այնպես էլ հեթանոսներին։ Նոր Կտակարանը միանգամայն հստակ կերպով բացահայտում է, որ Աբրահամի իրական սերունդներն այն մարդիկ են, ովքեր ունեն Աբրահամի հավատը, և ովքեր վստահում են խոստացված Մեսիայի արժանիքներին (տե՛ս Գաղատացիներին 3.7, 29)։ Այսպիսով, դեռևս Աբրահամի ժամանակներում, Տիրոջ մտադրությունն էր փրկել որքան հնարավոր է շատ մարդկանց՝ անկախ նրանից, թե որ ազգին էին նրանք պատկանում։ Կասկածից վեր է, որ այդպես է նաև հիմա։
Կարդացե՛ք Հայտնություն 14.6, 7 համարներում տրված առաջին հրեշտակի լուրը։ Ի՞նչ զուգահեռներ կարող եք գտնել հրեշտակի ասածի և Աբրահամի հետ արված ուխտում տեղի ունեցածի միջև։ Ի՞նչ կերպ են դրանցում ներկայացված խնդիրները նույնը։
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 22
Ուխտի պարտավորությունները
«Որովհետև Ես ընտրեցի նրան, որ իր որդիներին ևիր հետնորդներին կպատվիրի, որ նրանք պահեն Տիրոջ ճանապարհը արդարություն ևիրավունք գործադրելու համար, որպեսզի Տերը Աբրահամի նկատմամբ կատարի այն, ինչ խոստացել է նրան» (Ծննդոց 18.19)։
42 Դաս 4
Ինչպես տեսանք մինչև այս պահը, ուխտը միշտ էլ շնորհի ուխտ է, որտեղ Աստված մեզ համար անում է այն, ինչը մենք երբեք չենք կարող անել ինքներս մեզ համար։ Աբրահամի հետ արված ուխտը ևս բացառություն չէ։
Իր շնորհով Աստված ընտրեց Աբրահամին որպես Իր գործիք, որպեսզի վերջինս օգներ աշխարհին հռչակել փրկության ծրագրի մասին։ Սակայն, այդուհանդերձ, Իր ուխտի շրջանակներում տրված խոստումների իրականացումն Աստծո կողմից կապված էր արդար վարվելու և Նրան հավատով հնազանդվելու Աբրահամի պատրաստակամությունից։ Առանց Աբրահամի կողմից դրսևորվող այդ հնազանդության Աստված չէր կարող օգտագործել նրան։
Ծննդոց 18.19 համարն ի ցույց է դնում, թե ինչպես են փոխկապակցված շնորհն ու օրենքը։ Այն սկսվում է շնորհով («Ես ընտրեցի նրան») և շարունակվում այն փաստի ներկայացմամբ, որ Աբրահամը մեկն է, ով կհնազանդվի Տիրոջը և կպատվիրի իր ընտանիքին ևս հնազանդվել։ Ուստի և հավատն ու գործերն այստեղ ի հայտ են գալիս սերտորեն փոխկապակցված, ինչպես և պետք է լիներ (տե՛ս Հակոբոս 2.17)։
Ուշադրություն դարձրե՛ք Ծննդոց 18.19 համարի ձևակերպմանը, հատկապես վերջին նախադասությանը։ Ի՞նչ է այն այստեղ ասում Աբրահամի հնազանդության մասին։ Թեև հնազանդությունը փրկության միջոց չէ, դրան ի՞նչ կարևորություն է տրված այստեղ։ Համաձայն այս տեքստի՝ կարո՞ղ էր արդյոք ուխտն իրականանալ առանց դրա։ Բացատրե՛ք ձեր պատասխանը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ուխտի օրհնությունները հնարավոր չէր ստանալ կամ պահպանել, քանի դեռ շահառուները չէին համապատասխանում որոշակի պայմանների։ Թեև այս պայմաններն անհրաժեշտ չէին ուխտը հաստատելու համար, դրանք պետք է լինեին սիրո, հավատի և հնազանդության արձագանքը։ Դրանք պետք է դառնային մարդկության և Աստծո միջև եղած հարաբերությունների դրսևորումը։ Հնազանդությունն այն ճանապարհն էր, որի միջոցով Աստված կարող էր իրականացնել ժողովրդին տրված ուխտի խոստումները։
Անհնազանդության պատճառով ուխտի խախտումը հաստատված հարաբերությունների նկատմամբ ցուցաբերած անհավատար
Դաս 4 43
մությունն է։ Երբ ուխտը խախտվում է, խախտվում է ոչ թե պարգևի, այլ իրականացման պայմանը։
Տիրոջ հետ ունեցած ձեր անձնական փորձառության մեջ տեսնո՞ւմ եք արդյոք, թե ինչու է հնազանդությունն այդքան կարևոր։ Կարո՞ղ եք մտաբերել օրինակներ Աստվածաշնչից կամ ձեր անձնական փորձառությունից, երբ անհնազանդությունն անհնարին է դարձնում ուխտի խոստումների իրականացումը։ Եթե այո, որո՞նք են դրանք, և, ինչն ավելի կարևոր է, ո՞րն է լուծումը։
ՈՒՐԲԱԹ
ԱՊՐԻԼԻ 23
Հետագա ուսումնասիրության համար
Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 125–131 էջերի «Աբրահամի կանչվելը» և Գործք առաքելոց գրքի 188–200 էջերի «Հրեա և հույն» գլուխները։
Ծիածանը Նոյի հետ արված Աստծո ուխտի նշանն էր։ Կարդացե՛ք Ծննդոց 17.10 համարը՝ բացահայտելու համար, թե որն էր Աբրահամի հետ արված Աստծո ուխտի նշանը։ Թլպատությունը «նախամտածված էր. (1) Աբրահամի սերունդը անհավատներից տարբերակելու (Եփեսացիներին 2.11), (2) Յահվեի ուխտի հիշատակը հավերժացնելու (Ծննդոց 17.11), (3) բարոյական մաքրությունը խթանելու (Բ Օրենք 10.16), (4) հավատի արդարությունը ներկայացնելու (Հռոմեացիներին 4.11), (5) սրտի թլպատությունը խորհրդանշելու (Հռոմեացիներին 2.29)»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 1, էջ 322, 323։
Ծիածանը կմնա որպես Աստծո խոստման նշան մինչև աշխարհի վերջը, բայց թլպատման նշանը՝ ոչ։ Ըստ Պողոս առաքյալի՝ թլպատությունն Աբրահամն ստացավ որպես արդարության նշան, որը նա ստացավ առ Աստված ունեցած իր հավատով (Հռոմեացիներին 4.11)։ Այդուհանդերձ, դարեր շարունակ թլպատությունը խորհրդանշել է փրկություն՝ օրենքին հնազանդվելով։ Նորկտակարանյան ժամանակներում թլպատությունը կորցրեց իր նշանակությունը։ Փոխարենը, հիմնական տարրը հավատն է առ Հիսուս Քրիստոսը, որը տանում է հնազանդ և վերափոխված կյանքի։ Կարդացե՛ք Գաղատացիներին 5.6, Գաղատացիներին 6.15 և Ա Կորնթացիներին 7.18, 19 համարները։
44 Դաս 4
Հարցեր քննարկման համար
1. Քննարկե՛ք հավատի և գործերի միջև փոխհարաբերությունը։
Կարո՞ղ է արդյոք մեկը գոյություն ունենալ առանց մյուսի։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ 2. «Շատերն են դեռևս փորձվում այնպես, ինչպես փորձվեց Աբրահամը։ Միգուցե նրանք չեն լսում երկնքից ուղղակիորեն խոսող
Աստծո ձայնը, սակայն Նա նրանց կանչում է Իր Խոսքի դասերի և Իր նախախնամության միջոցով։ Միգուցե նրանցից պահանջվի թողնել մասնագիտական աճն ու բարեկեցություն խոստացող հաջող աշխատանքը, լքել ազգակցական և շահավետ ընկերակցությունները և բաժանվել տոհմից՝ ոտք դնելու այնտեղ, ինչը թվում է միայն ինքնուրացման, դժվարությունների և զոհաբերության ուղի։ Աստված նրանց համար աշխատանք ունի, սակայն հեշտ կյանքը, ընկերների և ազգականների ազդեցությունը կխոչընդոտեն այն գծերի զարգացմանը, որոնք շատ կարևոր են այդ հանձնարարության իրականացման համար։ Աստված նրանց կանչում է հեռու մարդկային ազդեցություններից և օգնությունից և ստիպում է նրանց զգալ Իր օգնության կարիքն ու կախված լինել միայն Իրենից, որպեսզի Նա կարողանա Իրեն բացահայտել նրանց։ Ո՞վ է պատրաստ Նախախնամության կանչով թողնել փայփայած ծրագրերը և հարազատ ընկերակցությունները»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 126, 127։ Քննարկե՛ք ցանկացած ժամանակակից օրինակ, ում դուք գիտեք, որ հետևել է այս նույն կանչին։
Ամփոփում.
Աստված Աբրահամին կանչեց Իր հետ յուրահատուկ հարաբերությունների մեջ, որն աշխարհին բացահայտելու էր փրկության ծրագիրը։
Դաս 4 45