ԴԱՍ 4 ԱՊՐԻԼԻ 17–23
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ելք 3.14, Ծննդոց 17.1–6, Ծննդոց 41.45, Դանիել 1.7, Ծնն դոց 15.7–18, Ծննդոց 17.1–14, Հայտնություն 14.6, 7։ Հիշելու համարը. «Ես (Աստված) կհաստատեմ Իմ ուխտը Իմ ու քո (Աբրահամ) միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար» (Ծննդոց 17.7)։ Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ է Աստծո անունը։ Ի՞նչ է այն նշանակում։ Ո՞րն էր այն անունների նշանակությունը, որոնք Աստված օգտագոր ծում էր Իրեն Աբրամին ճանաչեցնելու համար։ Ի՞նչ անուն ներ Նա օգտագործեց Իրեն նույնականացնելու համար։ Ինչո՞ւ Աստված Աբրամի անունը փոխեց Աբրահամի։ Ին չո՞ւ են անունները կարևոր։ Ի՞նչ պայմաններ կամ պար տավորություններ էր ենթադրում ուխտը։ Մեզնից քանի՞սն են հիշում մեր մանկության հիվանդությունները կամ թոքերի թեթև բորբոքումը, որոնցից մենք շատ վատ ենք զգա ցել, ևորոնք կարող էին նույնիսկ ավելի վատ զարգացումներ ունե նալ։ Երկար ու տենդագին գիշերվա ընթացքում արթնանում էինք քնից՝ համոզվելու, որ մեր մայրը կամ հայրը գիշերալամպի աղոտ լույսի ներքո նստած են մեր մահճակալի կողքին դրված աթոռին։ Ճիշտ նույն կերպ, փոխաբերական, մարդուն հասկանալի իմաս տով, Աստված նստած էր մեղքով հիվանդ աշխարհի կողքին, երբ բարոյական խավարն սկսեց խորանալ ջրհեղեղին հաջորդող դա րերի ընթացքում։ Այս պատճառով Նա կանչեց Աբրամին և ծրագ րեց Իր հավատարիմ ծառայի միջոցով հիմք դնել մի ժողովրդի, որին կարող էր վստահել Իր մասին գիտությունն ու փրկություն շնորհել նրան։ 36
Դաս 4