ԽՈՍՏՈՒՄԸ. ԱՍՏԾՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ

Page 58

ԴԱՍ 6 ՄԱՅԻՍԻ 1–7

ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄԻ ՍԵ­ՐՈՒՆ­ԴԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Ե­զե­կիել 16.8, Բ Օ­րենք 28.1, 15, Ե­րե­միա 11.8, Ծնն­դոց 6.5, Հով­հան­նես 10.27, 28, Գա­ղա­տա­ցի­նե­րին 3.26–29, Հռո­ մեա­ցի­նե­րին 4.16, 17։ Հի­շե­լու հա­մա­րը. «­Բայց դուք ըն­տիր ցեղ եք, թա­գա­վո­րա­կան քա­հա­նա­յու­ թյուն, սուրբ ազգ, սե­փա­կան ժո­ղո­վուրդ, որ­պես­զի Նրա՛ ա­ ռա­քի­նու­թյուն­նե­րը քա­րո­զեք, Ով ձեզ խա­վա­րից դե­պի Իր սքան­չե­լի լույ­սը կան­չեց» (Ա Պետ­րոս 2.9)։ Շա­բաթ­վա դա­սի հա­կիրճ ամ­փո­փում. Տերն Իս­րա­յե­լին ուխ­տի ի՞նչ խոս­տում­ներ տվեց։ Ի՞նչ պայ­ ման­նե­րով էին դրանք տրվում։ Որ­քա՞ն լավ էր ազ­գը կա­ տա­րում այդ խոստ­ման պայ­մանն­նե­րը։ Ի՞նչ պա­տա­հեց, երբ նրանք անհ­նա­զան­դու­թյուն դրսևո­րե­ցին։ ­Մի օր մի փոք­րիկ քա­ղա­քում ապ­րող ոս­կեր­չի ար­հես­տա­նո­ցի ցու­ ցա­փեղ­կի ժա­մա­ցույ­ցը կանգ­նեց ութն անց քա­ռա­սուն­հին­գի վրա։ Քա­ղա­քի շատ բնա­կիչ­ներ այս ժա­մա­ցույ­ցով էին ի­մա­նում ժա­մը։ Այդ ա­ռա­վոտ­յան աշ­խա­տան­քի շտա­պող տղա­մար­դիկ և կա­նայք հա­յացք նե­տե­ցին ցու­ցա­փեղ­կին և նկա­տե­ցին, որ դեռևս ին­նին տասն­հինգ է պա­կաս։ Դպ­րոց գնա­ցող ե­րե­խա­նե­րը զար­մա­ցան, որ դեռ շատ ա­զատ ժա­մա­նակ ու­նեն։ Շատ մար­դիկ այդ օրն ու­շա­ցան, ո­րով­հետև ոս­կեր­չի ցու­ցա­փեղ­կի փոք­րիկ ժա­մա­ցույ­ցը կանգ էր ա­ ռել»։ Չ. Լ. Փա­դոք, Աստ­ծո րո­պե­նե­րը (­Նեշ­վիլ, Թե­նե­սի, Հա­րա­վա­յին հրա­տա­րակ­չա­կան ըն­կե­րու­թյուն, 1965թ.), էջ 244, ա­դապ­տաց­ված։ ­Հին Իս­րա­յե­լի ձա­խող­ման ինչ­պի­սի՜ ճշգրիտ նկա­րա­գիր։ Տերն Իս­ րա­յե­լին կար­գեց «ազ­գե­րի կենտ­րո­նում» (Ե­զե­կիել 5.5)՝ ե­րեք մայր­ ցա­մաք­նե­րը (Աֆ­րի­կա, Եվ­րո­պա և Ա­սիա) կա­պող ռազ­մա­վա­րա­կան կա­մուրջ հան­դի­սա­ցող երկ­րում։ Նրանք պետք է լի­նեին աշ­խար­հի հոգևոր «ժա­մա­ցույ­ցը»։ 56

Դաս 6


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.