ԴԱՍ 3 ԱՊՐԻԼԻ 10–16
«ԲՈԼՈՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ» Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 3.6, Ծննդոց 6.5, 11, Ծննդոց 6.18, Ծննդոց 9.12–17, Եսայի 4.3, Հայտնություն 12.17։ Հիշելու համարը. «Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ» (Ծննդոց 6.8)։ Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ արեց մեղքն Աստծո արարչագործության հետ։ Որո՞նք էին Նոյի բնութագրիչ հատկությունները։ Նոյի հետ կնքած ուխտի մեջ ի՞նչ տարրեր էին ներառված։ Ի՞նչ կերպ է Աստ ծո շնորհը բացահայտվում Նոյի հետ ջրհեղեղից առաջ ար ված ուխտում։ Ի՞նչ է մեզ սովորեցնում ջրհեղեղից հետո մարդկության հետ արված Աստծո ուխտը մեր նկատմամբ ունեցած Նրա տիեզերական սիրո մասին։ Մանրէները բուսական օրգանիզմներ են, որոնք այնքան փոքր են, որ անզեն աչքով հնարավոր չէ դրանք տեսնել։ Մեկ սովորական կլոր մանրէն հազիվ մատիտի ծայրի չափ է երևում, նույնիսկ երբ այն մեծացվում է 1000 անգամ։ Աճի համար նպաստավոր պայմաննե րում՝ բավարար ջերմություն, խոնավություն և սնունդ, մանրէները բազմանում են անհավանականորեն մեծ արագությամբ։ Օրինակ, որոշ մանրէներ բազմանում են բաժանման միջոցով. հասուն բջիջը պարզապես բաժանվում է երկու դուստր բջիջների։ Եթե բաժանումը տեղի ունենա յուրաքանչյուր ժամը մեկ, ապա 24 ժամվա ընթաց քում յուրաքանչյուր մանրէ կարող է վերարտադրել մոտ 18.000.000 նոր մանրէներ։ Իսկ 48 ժամ հետո ի հայտ կգան հարյուր միլիարդա վոր նոր մանրէներ։ Բնության մեջ հանդիպող այս երևույթն ի ցույց է դնում ջրհեղեղից հետո չարի աճի պրոգրեսիան։ Օժտված լինելով հանճարեղ մտքով, ամուր առողջությամբ և երկարակեցությամբ՝ այս արի ցեղը թողեց Աստծուն և ծառայեցրեց իր եզակի զորությունները տարատեսակ անօրենությունների։ Մինչ մանրէները կարող են ոչնչացվել արևի 26
Դաս 3