ԴԱՍ 1 ՄԱՐՏԻ 27–ԱՊՐԻԼԻ 2
Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Սաղմոսներ 100.3, Գործք առաքելոց 17.26, Ծննդոց 2.7, 18–25, Ծննդոց 1.28, 29, Ծննդոց 3.15։ Հիշելու համարը. «Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանու թյամբ մարդ արարենք …»։ Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու ևէգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1.26, 27): Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ծագման մասին։ Ի՞նչ հարաբերություններ է Աստված կամենում ունենալ մարդ կության հետ։ Ո՞րն էր բարու և չարի գիտության ծառի նպատակը։ Ի՞նչ հույս տրվեց Ադամին և Եվային նրանց մե ղանչումից անմիջապես հետո։ Մարդկության արարման աստվածաշնչյան պատմությունը լի է հույսով, երջանկությամբ և կատարելությամբ։ Արարման յուրա քանչյուր օր ավարտվում էր Աստծո հայտարարությամբ, որ ինչ որ արարվել էր, «բարի» էր։ Կասկած չկա, որ այդ արարումը չէր ներա ռում փոթորիկներ, երկրաշարժեր, սով և հիվանդություններ։ Ի՞նչ պատահեց։ Արարման վեցերորդ օրն ավարտվեց Աստծո «շատ բարի» է խոսքով։ Դրա պատճառն այն էր, որ այդ օրը Տերն արարեց Իր պատկերը կրող էակների՝ մարդկանց։ Եվ Երկրի վրա էլ Իր պատ կերով ոչ մեկին չարարեց։ Այս էակները, իհարկե, կատարյալ էին ա մեն ինչում. այլ բան չէր էլ կարող լինել։ Վերջ ի վերջո, նրանք Աստծո պատկերով էին արարվել։ Ուստի բնավ անհրաժեշտություն չկար, որ իրենց շարքերում ներառեին մարդասպանների, գողերի, սու տասանների, խաբեբաների և անարգ մարդկանց։ Սակայն ի՞նչ պատահեց։ 6
Դաս 1