Վերջնական գնահատում․ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագիր

Page 5

ԱՄՓՈՓՈՒՄ Սույն զեկույցը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PUREWater) ծրագրի վերջնական գնահատումն է, ծրագրի, որն իրականացվում է «ՈՒՐԲԱՆ կայուն զարգացման հիմնադրամի» (ՈՒԿԶՀ) կողմից` «Ազգային ջրային համագործակցություն» (ԱՋՀ) ՀԿի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ։ Գնահատումը կատարվել է ծրագրային փաստաթղթերի վերլուծության, անհատական/խորին հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների արդյունքների վերլուծության հիման վրա, որոնք անցկացվել են 2019թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ փետրվար ամիսներին: Որակական տեղեկատվությունը հավաքվել է ծրագրի գործընկերներից, շահագրգիռ կողմերից, պետական պաշտոնյաներից, PURE Water ծրագրի աշխատակիցներից, ինչպես նաև ՏԻՄ-երից և թիրախային համայնքների ակտիվիստներից: Գնահատումը ներառում է նաև փաստաթղթերի վերլուծություն՝ ծրագրի զեկույցների, ծրագրի ելակետային և միջնաժամկետ գնահատման, ինչպես նաև ՈՒԿԶՀ- ի մոնիտորինգի կիսամյակային հաշվետվությունների հիման վրա: Զեկույցը պարունակում է եզրակացություններ այն մասին, թե արդյոք ծրագիրը լավագույն ուղին է եղել իրական կարիքների և առաջնահերթությունների լուծման համար և կոնկրետ հանձնարարականներ է տալիս երկրի ջրային ոլորտում իրականացվելիք հետագա ծրագրերի համար: Զեկույցը նաև վերլուծում է ծրագրի իրականացման ընթացքում ծառացած խոչընդոտները և դրա հաջող իրականացմանը նպաստած գործոնները: Այն արտացոլում է ծրագրի շահառուների և շահագրգիռ կողմերի կողմից նշված ծրագրի հաջողված պատմությունները, ձեռքբերումները, ինչպես նաև քաղած դասերը: Ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, ազդեցությունը և կայունությունը նույնպես վերլուծվում են առանձին գլուխներում: Ընթացիկ գնահատումը ցույց է տվել, որ PURE Water ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) շատ արդիական է ու կարևոր, քանի որ այն անդրադառնում է թիրախային խմբերի կարիքներին և առաջնահերթություններին: Այն նպաստեց Արարատյան դաշտում ջրօգտագործողների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը` կապված ջրային հիմնահարցերի հետ, և օգնեց նպաստել նրանց վարքագծի փոփոխմանը, որպեսզի մարդիկ գնահատեն ու հասկանան, թե որքան թանկ է ջրի յուրաքանչյուր կաթիլը և թե որքան կարևոր է խնայել ջրային ռեսուրսները: Դպրոցական երեխաները, երիտասարդները, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակազմը և 12 թիրախային համայնքների այլ ակտիվ բնակիչներ ստացան գիտելիքներ և հնարավորություն՝ իրենց համայնքներում խմելու և ոռոգման ջրի խնդիրները լուծելու համար իրենց շահերը պաշտպանելու համար (ջրի կառավարման թափանցիկ որոշումների կայացման միջոցով): Ավելին, համայնքի բնակիչները, առանցքային մասնագետների (ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանցի անդամների) և քաղաքականության մշակողների հետ միասին, ներգրավվել են կառուցողական քննարկումներում` վերլուծելու այն բացերը, որոնք գոյություն ունեն ջրային ոլորտին առնչվող օրենսդրության մեջ, և որոնք խոչընդոտում են ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը և մասնակցային ջրօգտագործմանը: Այս քննարկումները հանգեցրին ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարման ռազմավարության և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ջրային ոլորտի օրենսդրության վերանայման առաջարկությունների փաթեթի մշակմանը, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին: Հանրային վերահսկողության մեխանիզմների (հեռախոսային հարցման գործիք, մասնակցային բյուջետավորում, սոցիալական աուդիտ, ՏԻՄ-երի հետ հանդիպումներ, և այլն) և ջրի որակի և արդյունավետ օգտագործման համար համայնքային մոնիտորինգի սխեմաների ներդրումը խթանեց բնակիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, բարձրացրեց նրանց տեղեկացվածությունը ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ, և նպաստեց ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը: Ծրագիրը շատ արդյունավետ էր, քանի որ այն հասավ ցուցիչների բոլոր թիրախներին, համեմատաբար կարճ ժամանակահատվածում (3 տարում) և 1,042,634.84 ԱՄՆ դոլարի ողջամիտ 5 AID-111-A-17-00005


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.