ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Կառավարում
Ապրել երկրի վրա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը պատմում է, թե ինչպես են 21-րդ դարում առաջ տանում դասական երաժշտությունը և ինչու արժի նորից ապրել երկրի վրա։
Դասականը բոլորի համար
Լինել դասական երաժշտության ոլորտի պրոդյուսեր Հայաստանում, թե մեկ այլ երկրում՝ իրարից տեսականորեն չի տարբերվում: Սակայն կա մի «բայց». տեղական մշակութային դաշտը չունի միջազգային դաշտի հետ փոխշահավետ կապ, ինչպես նաև դասական երաժշտության գիտակների շարքերը գնալով նոսրանում են։ Սակայն ուրախալի է այն փաստը, որ վերջին շրջանում հաճախ եմ նկատում երիտասարդների հետաքրքրվածությունը դասական երաժշտությամբ և համերգների ժամանակ հենց իրենք են զբաղեցնում դահլիճի զգալի մասը։ Մեր նպատակներից մեկը, որպես պրոդյուսերների, այդ զարգացման գործընթացի խթանումն է:
Այսօրվա իրականության մեջ մեզ համար կա երաժշտություն լսելու, սովորելու, և կա, այսպես ասած, ամենաարդյունավետ տարբերակը, երբ մարդիկ լսում են ստեղծագործությունները, զարգանում են ու պատրաստ են վճարել այդ բովանդակության համար, քանի որ ուզում են այդ երաժշտությունը լսել ոչ միայն համերգասրահում, այլ նաև ժամանակակից տեխնիկայի միջոցով իրենց բնակարաններում: Այդ նպատակով աշխարհում գոյություն ունեն 150-ից ավելի առցանց հարթակներ, որոնք տարածում են երաժշտությունն էլեկտրոնային տարբերակով և այսօրվա պրոդյուսերի գործառույթներից է հենց այս հարթակների հետ գրագետ աշխատելը։ Մեր աշխատանքը միանշանակ միայն տարածումը չէ: Պրոդյուսերն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական գաղափարների իրականացումը: Կարգավորում է ֆինանսական հարցերը գեղարվեստական նպատակների համաձայն, ձևակերպում է ընդհանուր հայեցակարգն ըստ տեղական և միջազգային շուկայի պահանջարկների: Օրինակ՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղ. ղեկավար էդուարդ Թոփչյանն աշխատում է ձայնագրված ստեղծագործության վրա, որից հետո ստացված նյութն ուղարկվում է հրապարակման։ Նշեմ, որ ձայնագրություններն ուղարկում ենք արտասահման։ Տեղական դասական երաժշտության ձայնագրման ստուդիաները չափազանց մեկուսացված են համաշխարհային շուկայից և դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի արտասահմանյան ընկերություններն սկսեն իրենցով հետաքրքրվել: Բայց նվագախումբը չի կարող այդքան սպասել, դրա համար դիմում ենք մեր արտասահմանյան գործընկերներին: Ի դեպ, ես ինքս աշխատում եմ ակտիվ պահել շփումը նրանց հետ, հատկապես այս շրջանում, երբ մեր մեջ եղած հեռավորությունն առավել շոշափելի է: Մի քանի շաբաթ առաջ իմ չինացի գործընկերների հետ երաժշտական տեսանյութ նկարահանեցինք չինացի երեխաների և երկու հայ երգիչների մասնակցությամբ: Անցյալ տարվա դեկտեմբերին էլ ՀԱՖՆ-ը հյուրախաղերով մեկնել էր Չինաստան, նույնիսկ Ուհանում եղավ, բայց բարեհաջող կերպով բոլորս առողջ վերադարձանք:
← Հանդիպում Հայաստանում Ճապոնիայի պատվիրակության հետ
12 13
#3(62) 2020
↑ Լևոն Արոնյան, Լևոն Չիլինգիրյան, Արման Պադարյան
Ֆիլհարմոնիկն ու նոր իրականությունը
Դեռ Լորիս Ճգնավորյանի օրոք Ֆիլհարմոնիկը մեծ ժողովածու ձայնագրեց՝ 30-ից ավելի ձայնասկավառակներ, որոնք հրապարակվեցին ASV լեյբլի կողմից և դրանք վերջերս ձեռք բերեց «մեյջոր» Universal Music-ը: Այժմ վերջինս սկսել է տարածել այդ ձայնագրությունները դիստրիբյուտորային հարթակների միջոցով: Ինչպես կարգն է, ամեն տարի մենք ստանում ենք այսպես կոչված royalty-ներ, որոնք այս պահին մեծ գումարներ չեն կազմում, ինչը նշանակում է, որ հայ դասական երաժշտության պահանջարկը դեռ մեծ չէ: Իմ գործն է հասկանալու, թե ինչ անել, որ հայ երաժիշտների կողմից կատարված ստեղծագործությունները հնչեն ամբողջ աշխարհով և դուրս գան ավելի լայն շուկա՝ հին և նոր երաժշտական հարթակների միջոցով: Սա առանձնահատուկ կարևոր գործընթաց է հենց դասական երաժշտության համար, քանի որ, օրինակ, նույն հայկական ջազային երաժիշտներն ավելի լավ վիճակում են: Անցյալ տարի, երբ մեկնում էի Երևանից Նյու Յորք, ինքնաթիռում հնչում էր Տիգրան Համասյանի երաժշտությունը: Դա նշանակում է, որ իր դիստրիբյուցիան լավ է աշխատում և նա արդեն կարող է որոշակի ծառայություններ առաջարկել: Վերջերս Warner Music-ը հրատարակեց թավջութակի համար գրված լավագույն կոնցերտների ժողովածու, որի մեջ ընդգրկվեց նաև Արամ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան՝