ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Արհեստանոց
Վարպետը Երաժշտություն ստանալու համար պետք են երաժիշտներ։ Իսկ երաժիշտները չեն կարող նվագել առանց գործիքների։ Դրանք էլ մեկը պիտի պատրաստի կամ վերանորոգի։ Հայաստանում այդ գծով համար մեկ վարպետը համարյա յոթ տասնամյակի փորձ ունեցող Մարտին Երիցյանն է։
Լ
արային երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար է Մարտին Երիցյանը։ Աշխատանքային ավելի քան 65 տարիների ընթացքում վարպետը պատրաստել է մոտ 300 ջութակ, մոտ 150 ալտ, 39 թավջութակ, 26 քանոն, 2 Վիոլա պոմպոզա, 2 Վիոլա դա գամբա, կիթառներ, քնար, ինչպես նաև իր ստեղծած հայկական քեմանիներ և այլն։ «Մարտին Երիցյան՝ Շահենի որդի։ Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին»,– այսպես է վարպետը մակագրում իր ստեղծած գործիքները։ Մարտին Երիցյանն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը, սովորել Կոնսերվատորիայում։ Եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ լարային քառյակի երկրորդ ջութակահարը, այդ քառյակով 1969 թվականին Բելգիայում միջազգային մրցույթում ստացել հատուկ դիպլոմ։ Նվագելուց առավել Վարպետին միշտ գրավել է լարային երաժշտական գործիքներ պատրաստելու արհեստը, որն իրեն է փոխանցվել հորից՝ Շահեն Երիցյանից, ով 1925 թվա-
14 15
#3(62) 2020
կանին Հունաստանից Երևան եկած հայրենադարձներից է: Հետևելով հոր աշխատանքին՝ արդեն երկրորդ կուրսի ուսանող, երիտասարդ ջութակահարի մոտ հոր գործը շարունակելու ցանկություն է առաջացել, իսկ երաժշտական կրթությունն էլ ավելի է նպաստել դրան։ «Վարպետն առաջին հերթին պետք է լինի երաժիշտ, ջութակի կամ որևէ այլ գործիքի տիրապետի, անպայման մասնագիտական կրթություն ունենա: Երաժշտական լսողությունը շատ կարևոր է լավ գործիք ստեղծելու համար»,– ասում է Վարպետը։
Համաշխարհային համբավ
Վարպետը հպարտությամբ է հիշում տարբեր երկրներ կատարած իր շրջագայությունները: Դրանք հատկապես հիշարժան են աշխարհահռչակ վարպետների հետ հանդիպումներով։ «Հայրս Հայաստանում պրոֆեսիոնալ գործիքների պատրաստման հիմքերն է դրել: Իր մոտ աշակերտելուց և պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերելուց հետո հաճախ եմ եղել Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում և համամիութենական մրցույթներում պատիվ եմ ունեցել շփվելու բազմաթիվ վարպետների հետ։ Երազում էի լինել տեղի արհեստանոցներում և այդպես էլ լինում էր։ Ասենք՝ Փարիզում Վաթլոյի աշխատանոցում եղա, ինչպես նաև Չեխիայի լավագույն ջութակագործ վարպետներից մեկի՝ Վլադիմիր Պիլարժի մոտ, նրան ընկերակցեցի, ծանոթացա նրա աշխատանքներին, Իտալիայում Գարինբերտիի արհեստանոցում եղա»։ Արդեն 1992-ից Վարպետին գրեթե ամեն տարի հրավիրում էին ԱՄՆ, Օհայո նահանգի Օբերլին քաղաքի ռեստավրացիայի դպրոց։ Դպրոցի ղեկավարը հայազգի Վահագն Նիկողոսյանն էր, որը 10 տարի զբաղեցրել է գլխավոր վարպետի պաշտոնը։ «Որոշ աշխատանքներ, հատկապես ջութակի գլուխներ, հետս էի տանում, որոշ բաներ էլ հենց այնտեղ պատրաստում, դրանցից մեկը նույնիսկ ցանկացան կրկնօրի-
նակել։ Այդ տարիներին պատվերներ եղան նաև Նյու Յորքի հայտնի վաճառատներից։ Խորհրդային տարիներին ևս պատվիրում էին որոշ քանակի գործիքներ ոչ միայն Հայաստանում, այլև խորհրդային մյուս քաղաքներից։ Օրինակ՝ Աստրախանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ֆրանգուլովան ամեն տարի երեք-չորս գործիք էր պատվիրում»։ 1984 թվականից Մարտին Երիցյանը Հայաստանում հազվագյուտ աղեղնային գործիքների եզակի հավաքածուի պահպանողն ու վերանորոգողն է։ Եվրոպական լարային գործիքների տարածված տեսակներից բացի Վարպետը պատրաստել է նաև մի շարք եզակի գործիքներ։ «Պատրաստել եմ երկու Վիոլա դա գամբա թավջութակի դիապազոնում։ Առաջինը Մոսկվայում է, երկրորդը՝ իմ տանը։ Եվս մի յուրահատուկ գործիք՝ հինգ լարանի ալտ Վիոլա պոմպոզա, պատրաստել եմ բրիտանացի հայտնի երաժիշտ Սայմոն Ջոնսի խնդրանքով՝ հատուկ Բախի սյուիտները կատարելու համար։ Ջոնսի Բախի գործերի ձայնապնակի վրա գրված է. «Նվագում է Մարտին Երիցյանի պատրաստած վիոլա պոմպոզա գործիքի վրա՝ հինգ լարանի ալտ»: Իմ պատրաստած նման մի գործիք էլ հիմա Իսպանիայում է։ Հայկական ժողովրդական կատարումներ լսելիս հաճախ զգում էի, որ նոր հնչողության կարիք կա և ինքս էլ ստեղծեցի