ԵՐԵՎԱՆ #62 | 2020

Page 18

ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Պրոֆի

Օպերայի ուրվականը Նատալյա Ասմարյանն աշխարհի վերջին սուֆլյորներից մեկն է։ Մի քանի տարի առաջ Ереван ամսագրի թղթակիցը նրա հետ մասնակցել է օպերային թատրոնի փորձին ու սեփական աչքերով տեսել, թե ինչ է անում հուշարարը։

Ա

նսովորությունից թվում է, թե զգայարանների միջև կապը խաթարվել է. ականջները լսում են ոչ այն, ինչ տեսնում են աչքերը։ Մինչ դուրս էինք գալիս կուլիսների հետևում գտնվող դեկորացիաներից՝ նվագել սկսեց նվագախումբը, մի փոքր ուշ լսվեց երգչի հզոր ձայնը։ Ահա և նա՝ հագին ջինս և գունավոր վերնաշապիկ, ձեռքով է անում դերասանուհուն՝ հորդորելով մոտենալ իրեն։ Եվ դա տեսողական պաթոսի իսպառ բացակայությունն է՝ երաժշտական հույզերի ամենաբարձր նոտայի վրա։ Պարզապես այսօր ծառայողական մուտքից ենք ներթափանցել Երևանի օպերայի և բալետի թատրոն։

Դիրիժորներն էլ են երգում

Եվ այնուամենայնիվ, ինձ ծանոթ է այն զգացողությունը, երբ մերկ ես տեսնում մեկին, ում անգամ առանց փողկապի պատկերացնելն է բարդ: Առաջին անգամ այդ զգացողությունն

16 17

#3(62) 2020

ի հայտ եկավ Դոնիցետիի «Պողիկտոսի» փորձի ժամանակ, երբ երգչախումբն ուշացումով սկսեց երգել, և ես լսեցի հռչակավոր դիրիժոր, և այդ ժամանակ նաև թատրոնի գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանի ճիչը։ Մեկ վայրկյան անց նվագախումբը կրկին նվագեց. այս անգամ երգչախումբը ճիշտ ժամանակին երգեց։ Թարմ հիշողություններով ջերմացած՝ այս պատմությունն եմ պատմում հենց այստեղ՝ կուլիսների հետևում խցկված Սարգիս Թորոսյանին՝ թատրոնի առաջատար մեներգիչներից մեկին։ — Ավելի վատ էլ է եղել,– ծիծաղում է,– երբ այդ նույն «Պողիկտոսում» Նեարկոյի արիան կատարող երգիչը բաց թողեց իր հերթն ու հանկարծ լսում եմ՝ դիրիժորական փայտիկը թափահարելով երգում է Դուրյանը։ Իմիջիայլոց՝ շատ լավ ձայն ուներ։ Սարգիսն ականջ է դնում բեմում ելույթ ունեցող արտիստի կատարմանը։ — Ճիշտ տեղում չի կանգնել, պետք է մի փոքր աջ գնալ։

— Մի՞թե դա այդքան կարևոր է։ — Շա՛տ։ Մեր բեմը մեծ է, և ակուստիկան ոչ բոլոր տեղերում է լավը։ Ես այստեղ այնքան վաղուց եմ երգում, որ փակ աչքերով կարող եմ գտնել այն տեղերը, որտեղ լավ հնչողություն կա։ Պարզվում է՝ բեմում նույնպես լինում են տրորված արահետներ։

Ձգտել չլինել լսելի

Պարզվում է՝ ետնաբեմում ավելորդ մարդիկ նույնքան անտեղի են, որքան և բեմում։ Եվ ես Նատալյա Ասմարյանի հետ, ով համաձայնել էր ինձ ցույց տալ օպերային թատրոնի «արգանդը», անցնում եմ «Դոն Կիխոտի» քամոտ ալրաղացի հիմքերի մոտով և դուրս գալիս նեղ միջանցք։ Նատալյան արդեն 25 տարի տարբեր հաստիքներ է զբաղեցնում թատրոնում։ Նրա ծնողները կոնցերտմեյստերներ էին։ Նա դեռ մանկուց աշխարհին նայել է ետնաբեմից, ու «կյանքը բեմ է» ծեծված արտահայտությունը նրա համար բառացի նշանակություն է ստացել։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.