ԵՐԵՎԱՆ #62 | 2020

Page 22

ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Այլընտրանք

Հետո ի՞նչ, որ ուսանող ես Դասական երաժշտության ժամանակակից ոլորտը չափազանց մրցակցային է։ Մասնագիտական առավել հավակնոտ երազանքների իրականացման ճանապարհին անհրաժեշտ է գործնական փորձառություն ձեռք բերել դեռևս ուսանողական տարիներին։ Դրա համար լավագույն հարթակը Հայաստանում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան է։ Վերջինիս անցյալի, ներկայի և ապագայի մասին զրուցեցինք ստուդիայի տնօրեն, կոնսերվատորիայի Բարեկամների հիմնադրամի ղեկավար, օպերային երգիչ և մշակութային մենեջեր Հայկ Վարդանյանի հետ։ Առանց մուտքի

Պարզվում է՝ Երևանում ոչ թե մեկ, այլ երկու օպերային դահլիճ կա։ Այնպիսին, որտեղ հնարավոր է ամբողջական օպերային բեմադրություններ անել, դե, այն դահլիճներից, որ սիմֆոնիկ նվագախմբի փոս էլ ունի։ Սա, իհարկե, ավելի փոքր է և նույնիսկ առանձին մուտք չունի վերջին տասնամյակում։ Անվերահսկելի կապիտալիզմի օրենքների համաձայն՝ հանդիսատեսի համար նախատեսված մուտքն ինչ-որ բար էր զբաղեցնում և դահլիճ հասնելու համար պետք էր անցնել կոնսերվատորիայի միջանցքներով։ Բայց դա ոչինչ, մուտքը շուտով կվերադարձվի, իսկ դահլիճն ամբողջ 300 նստատեղ ունի։ Նախկինում 400 էր, հետո վերանորոգեցին ու աթոռները չգիտես ինչու հեռու-հեռու դասավորեցին, բայց դա էլ ոչինչ, դահլիճն ամբողջական է, պարտեր, օթյակ ու էն մեծ ջահից, որ ներկայացումից առաջ առաստաղին ես նայում ու ինքդ քեզ տալիս աշխարհի ամենահիմար հարցը. տեսնես էդ ո՞նց են առաստաղից

դեռևս 60-ականներից։ Նախագծման վրա աշխատել են անվանի ճարտարապետներ Գևորգ Թամանյանն ու Գևորգ Մուշեղյանը։ Այդ ժամանակ էր, որ կոնսերվատորիայի ռեկտոր, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը՝ Մարտիրոս Սարյանի որդին, նախաձեռնեց օպերային ստուդիայի հիմնումը։ Նոր ստուդիայի ենթակառուցվածքներն այնքան լավն էին, որ երբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կապիտալ նորոգում սկսվեց, երկու տարի շարունակ բոլոր ներկայացումները տեղափոխեցին այստեղ։

կախել (ու ո՞նց են փոշին սրբում վրայից)։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան է։ Նման կամերային մասշտաբների ու խնդիրների հետ մեկտեղ հզոր ձայներ է պատրաստել։ Կար ժամանակ՝ Ռուզան Մանթաշյանն այդտեղ «Տրավիատայից» հատվածներ էր կատարում, այսօր արդեն Լա Սկալայի բեմում է։

Հարուստ բովանդակություն

Ստուդիան կառուցվել է 1980 թվականին, թեև նախագծման աշխատանքները սկսվել էին

20 21

#3(62) 2020

Հայկ Վարդանյանը հատկապես կարևորում է այն գործառույթը, որը կատարում էր օպերային ստուդիան. «Ստուդիան ստեղծվեց, որպեսզի ամբողջանա հատկապես օպերային երգիչների վոկալ պատրաստումը։ Աշխարհի բոլոր խոշոր կոնսերվատորիաներն անպայման ունեն այդպիսի մի բեմ իր բոլոր ենթակառուցվածքներով, որպեսզի ուսումնառության տարիներին բարձր կուրսերում օպերային արտիստներն արդեն իբրև դերասան բեմ բարձրանան և ներկայացումների մասնակցեն»։ Ստուդիայի հիմքում դրված այս կարևոր բովանդակության, ինչպես Հայկն է ասում՝ «մեղավոր-


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.