ԵՐԵՎԱՆ #62 | 2020

Page 24

Դասական բանականություն

ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Տեխնոլոգիաներ

22 23

#3(62) 2020

ԵՐԵՎԱՆ-ը պատմում է, թե ինչպես արհեստական բանականությունը սկսեց մտածել հայերեն և ստեղծել հայկական երաժշտություն։

ՆՈՐ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԸ

Հրապարակում մարում են բոլոր լույսերը: Լռում են գրեթե բոլոր ձայները։ Հետնաբեմում տեղադրված համակարգիչների առջև նստած են մարդիկ, ովքեր կլանված նայում են իրենց առջևում դրված էկրաններին. բուռն աշխատանքային գործընթացի մեջ են: Լռությունը շարունակվում է, միայն ականջի ծայրով կարելի է լսել, թե ինչպես են տվյալագետների մատներն արագ հպվում ստեղնաշարերին: Բեմում տեղադրված էկրանին հայտնվում է երկու կապույտ կետ: Լսվում է տղամարդու ձայն, որը ողջունում է հանդիսատեսին: Դա արհեստական բանականության ալգորիթմն է, իսկ երկու կապույտ կետերը նրա աչքերն են: Նման է գիտաֆանտաստիկ ֆիլմի, բայց չէ, իրականություն է։ Ձայնը շարունակում է իր խոսքը, պատմում, թե ինչու է այդտեղ և ինչ է սպասվում համերգի ընթացքում: Հաջորդ դրվագում բեմում գտնվող նվագախմբի երաժիշտների առջև՝ պլանշետների էկրաններին, հայտնվում են նոտաներ: Մաեստրո Սմբատյանը բարձրանում է բեմ, մի կողմ դնում նախորդ կատարման թղթե նոտաները, միացնում իր պլանշետը, հայացքը գցում է նվագախմբի ուղղությամբ՝ ձեռքի թեթև շարժումով ազդարարելով նոր ստեղծագործության սկիզբը: Անցած աշնան մի քանի օր՝ ոչ շատ վաղ անցյալում, բայց մինչ այս համաշխարհային քովիդաշփոթը, Հայաստանը դարձել էր մոլորակի կենտրոնը: Հանրապետության հրապարակում հավաքված էին աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդիկ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ուղեղները (դե, նաև Քիմ Քարդաշյանը): Թամանյանական շենքերը ողողված էին գույնզգույն լույսերով, և ամենուր հնչում էին երաժշտական ելևէջներ: Բեմի վրա միավորվել էին իրարից բացարձակ տարբեր երկու ոլորտներ՝ դասականն ու արհեստական բանականությունը: Այդ օրերին Երևանն ապրում էր նորարարական ոգով՝ Հայաստանը հյուրընկալել էր WCIT միջազգային տեխնոլոգիական ֆորումը՝ «ապակենտրոնացման ուժը» խորագրով, և որոշված էր միջոցառումը սկսել մեծ համերգով Երևանի կենտրոնում: «Որպես ընդունող կողմ ՝ Հայաստանը պետք է պատշաճ ներկայացներ իր մշակույթը՝ մասնավորապես իր հարուստ կոմպոզիտորական դպրոցը և կատարողական արվեստը,– նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը,– հենց այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվեց WCIT համաշխարհային նվագախումբը»: Մի տեղ հավաքվեցին 30 հայ և 75 արտասահմանցի երաժիշտներ, ովքեր ժամանել էին այն 14 երկրներից, որտեղ նախկինում անցկացվել է WCIT ֆորումը: Համերգի ժամանակ հնչեց Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», ինչպես նաև նվագախումբը կատարեց շատ յուրօրինակ «պոպուրի», որը ներառում էր այդ նույն 14 երկրների ամենահայտնի կոմպոզիտորների աշխատանքները:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.