ԵՐԵՎԱՆ #62 | 2020

Page 38

ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Այնտեղ

Ամենադասական փառատոները Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվող դասական երաժշտության փառատոներն աչքի են ընկնում մասշտաբայնությամբ, տասնամյակների, որոշ դեպքերում նույնիսկ հարյուրամյակների ավանդույթների շարունակականությամբ և երաժշտության ոլորտի հայտնի գործիչների մեծ ընդգրկումով։ Հաշվի առեք այս միջոցառումները, երբ նորից ճամփորդելու հնարավորություն լինի։

Բրեգենցի փառատոն

Սա Եվրոպայի և աշխարհի ամենախոշոր օպերային փառատոներից մեկն է, որն անց է կացվում հուլիսին և մեկ ամսով ավստրիական գեղատեսիլ Բրեգենց քաղաքի Բոդենյան լճի ափին է կենտրոնացնում օպերային արվեստի հայտնի գործիչներին և սիրահարներին։ Փառատոնի ծրագիրն անց է կացվում քաղաքի տարբեր համերգասրահներում, սակայն հանդիսատեսի ամենասիրելի հարթակը լճի մերձակա բեմն է: Դա ժամանակակից բեմ է, որ տեղակայված է լճի վրա պատրաստված արհեստական կղզյակին։ Այս կղզյակն ամեն տարի նոր տեսք է ստանում՝ վերածվելով փառատոնի հիմնական զարդի։ Օպերային ներկայացումներն անց են կացվում հենց ջրի վրա պատրաստված բեմի վրա, իսկ հանդիսատեսն այդ ամենին հետևում է լճի ափից։ Այդպիսով օպերային բեմադրությունը միաձուլվում է բնանկարին։ Փառատոնը հիմնադրվել է 1946 թվականին, երբ հետպատերազմյան շրջանում լճի վրա տեղակայվեցին երկու բեռնանավ։ Դրանցից մեկին հաճախ նվագում էր Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ մյուսը հիմնական բեմ էր ծառայում։ Հանդիսատեսի տեղն ափին էր՝ բաց երկնքի տակ։ Օպերային ներկայացումներն այս փառատոնի շրջանակում այնքան շատ են, որ բեմը չի հավաքվում, այլ փորձերի համար պահպանվում է մինչև հաջորդ փառատոն։

36 37

#3(62) 2020


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.