ՔԱՂԱՔ Տրանսպորտ
Օտար ամայի ռելսերի վրա Ինչպես բրիտանացի տրանսպորտասերը քսան տարի առաջ այցելեց Հայաստան և մի քանի ժամ տեսագրություն արեց երևանյան տրամվայների ու տրոլեյբուսների առօրյայից։
Ա
սում են՝ լավագույն հոբբիները նրանք են, որոնք մեզ ավելի հեռու են տանում մեր մասնագիտությունից։ Այս պատմության հերոսի համար հոբբին դարձել է գրեթե մասնագիտություն և հիմա՝ արդեն 68 տարեկանում, նրա հիմնական, բայց ոչ միակ զբաղմունքը։ Հետպատերազմյան Սասեքսում ծնված բրիտանացի Դեյվ Սփենսերի մասին կարող եք պատահաբար լսած լինել երկու դեպքում. եթե տեսել եք նրա DaveSpencer32 տրանսպորտային վլոգը Յութուբում, կամ եթե կարդացել եք նրա A Smudge on My Lens (Մի բիծ իմ ոսպնյակի վրա, 2008) գիրքը։ Ի դեպ, 2006 թվականին, երբ Դեյվը գործարկեց իր Յութուբյան ալիքը, վլոգ ունենալը դեռևս մեյնսթրիմ չէր։ Այսօր արդեն հարյուր հազար դիտում ունեցող ալիքը ներկայացնում է աշխարհի խոշորագույն սիրողական տրանսպորտային ֆիլմերի հավաքածուն: Բայց ի տարբերություն ժամանակակից վլոգերների՝ Դեյվն ապրում է չափազանց փակ և համեստ կյանքով։ Ըստ նրա՝ Միացյալ Թագավորությունում հոբբիները չափազանց կարևոր են, և յուրա-
44 45
#3(62) 2020
քանչյուր բրիտանացի աշխատանքից զատ պետք է կողմնակի զբաղմունք ունենա։ Մանկուց նա հետաքրքրված է եղել այն ամենով, ինչը հին է և շարժվում է. հին ավտոբուսներ, տրամվայներ, լոկոմոտիվ գնացքներ, նավեր ու այլ տրանսպորտային միջոցներ, որոնց պակասությունը Մեծ Բրիտանիայում չի եղել վաթսունականներին։ Դեյվը պատմում է, որ միակը չէ, ով կիսում է հին տրանսպորտային միջոցների հանդեպ հետաքրքրությունը։ Գարնան և ամռան ամիսներին տրանսպորտի բոլոր սիրահարներն Անգլիայում կազմակերպում են հին մեքենաների, գնացքների և այլ տրանսպորտային միջոցների ցուցադրություններ։ Հիմա արդեն թոշակի անցած տրանսպորտի սիրահարն աշխատել է մեքենաշինության ոլորտում, բայց, ի զարմանս ինձ, ոչ մի մասնագիտական կապ չունի մեքենաշինության հետ։ Սուղ ֆինանսական պայմանների պատճառով Դեյվը հնարավորություն է ունեցել բարձրագույն կրթություն ստանալ առողջապահական կառավարման ոլորտում, երբ արդեն բավական մեծ է եղել և ունեցել է կայուն աշխատանք։
Դեյվն իրեն համարում է երջանիկ հաջողակ, քանի որ իր հոբբին իրեն օգնել է, որպեսզի ճանաչի իր երկիրը և ճանաչի ողջ աշխարհը բազմաթիվ ճանապարհորդությունների շնորհիվ, որոնցից շատերին նրան ուղեկցում է իր կինը։ «Ամեն դեպքում, գոնե այն ճամփորդություններին, որի ժամանակ կա լողավազան և հինգաստղանի հյուրանոց»,– կես կատակ, կես լուրջ ասում է Դեյվը։ Ըստ Դեյվի՝ երբեմն այլ երկրներում քեզ շատ փոքր ես զգում, շոյվում ես տեղացիների վերաբերմունքից, ջերմությունից և մեծահոգությունից։ Հատկապես, երբ ավելի մեծ տարիքում ես այցելում, դու երբեք վտանգ չես ներկայացնում և արժանանում ես բացառապես հարգալից վերաբերմունքի։ Անգլիայում ասում են, որ երբ դու մեծանում ես, դառնում ես «անտեսանելի»։ Իր դեպքում՝ շատ ավելի հեշտ է աշխատել, երբ ինքն «անտեսանելի» է։ Անդրկովկաս այցը՝ 1999-ի աշնանը, նրա բնութագրմամբ՝ տարաշխարհիկ էր, քանի որ ոչինչ չգիտեր տարածաշրջանի մասին։ Երևի թե դրա համար էլ շատ է զարմացել, երբ տեսել է, թե որքան զբոսաշրջիկներ են եղել Հայաստանում։ Զրույցի ժամանակ Դեյվն ասաց, որ մի պահ