ԵՐԵՎԱՆ #62 | 2020

Page 6

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից Երևանցի տաքսիստների բարձրաձայն մտորումների հերթական բաժինը։

***

Էս մեր ավագանին ասում ա՝ եկեք Ամիրյան փողոցի անունը փոխենք, ինչ ա թե բաքվեցի ա եղել էդ Ամիրյանը։ Ախր, ա՛յ քու ցավը տանեմ, պատկերացնում ե՞ս ինչքան անիմաստ գործ ա ավելա-

նալու էդ փողոցում գրանցված մարդկանց, օֆիսներին։ Յանի ինչի՞ համար։ Թող էդ մեկն էլ բաքվեցի կոմունիստ լինի, բայց հայ էր, չէ՞։

***

Ասենք, ո՞րն ա տրամաբանությունը՝ Պուշկինի դպրոցը Մոսկովյանում ա, իսկ Չարենցինը՝ Ամիրյանում։ Կամ որ մի հատ նե՜նց երկար փողոց ա լինում, որը մի

քանի տեղ ընդհատվում ա ու մի ծերից մյուսը չես կարա գնաս։ Դժվար ա՞ էդ ընդհատվող կետից նոր անուն տալ։ Արամի փողոցը վառ օրինակ։ Ոնց որ ալարեն։

***

Նիկոլենք որ եկան ու թուլացրեցին հսկողությունը փողոցներում, մեր ժողովուրդը մի քիչ չարաշահեց, էլի։ Բա տենց ա՝ ազատու-

թյուն ես տալիս, կորցնում են իրանց։ Նենց բռի էին քշում, որ հիմա էլի խստացրել են։ Կարող ա գիծ տրորելու համար ակտ գա։ Հլը մի բան էլ միավորներ են հանում։

***

Էս անտեր կառանավիրուսը ե՞րբ ա պրծնելու՝ տուրիստները գան, մի երկու կոպեկ փող աշխատենք։ Հիմա խայտառակ վիճակ ա տիրում։

Նոր գիրք

Գուրգեն Խանջյան «Ներսուդուրս», Անտարես

Առաջին խոշոր գրական աշխատանքը, որտեղ խոսվում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության մասին։ Բայց քանի որ հեղինակն անկախության շրջանի խոշորագույն հայ արձակագիրներից մեկն է, ապա իրադարձությունը ներկայացվում է անսպասելի տեսանկյունից. 60-ն անց գլխավոր հերոսը հայտնվում է ցուցարարների ամբոխի մեջ ոչ թե գաղափարներից ելնելով, այլ զուտ ձանձրույթը հաղթահարելու և աղջիկ կապելու համար՝ զուգահեռաբար վերհիշելով մանկության բեկումնային իրադարձությունները։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ ընթերցողին ուղեկցում է հայ գրականության համար հազվադեպ հանդիպող հակահերոսը։ Ի տարբերություն Խանջյանի մյուս հերոսների՝ նա դեթմետալ է լսում ջազի փոխարեն ու շների հետ ընդհանրապես լեզու չի գտնում։

4 5

#3(62) 2020

Լևոն Նես «Ստախոսը», Զանգակ

«Բալզակ. մի շան պատմություն» գրքի հեղինակ Լևոն Նեսի նոր վեպը պարունակում է արկածային ու գերբնական ժանրերի տարրեր։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել:

Հարութ Կբեյան «Լոտո», newmag

Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։

Շառլ Ազնավուր «Վերջին դուռը», newmag

Նոնֆիքշնում մասնագիտացած newmag հրատարակչությունն ավարտին է հասցնում Ազնավուրի ինքնակենսագրական գրքերի եռապատման հայերեն թարգմանությունները։ 2011-ին Ֆրանսիայում լույս տեսած հատորում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Նա պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրությունների ժամանակ, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու դեսպան աշխատել։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք ավելի շատ ֆրանսիացի՞ եք, թե՞ հայ»։

Մայքլ Կատակիս «Էռնեստ Հեմինգուեյ», Անտարես

Ասում են, որ Էռնեստ Հեմինգուեյն այսօրվա Ամերիկայում արդեն այդքան էլ սիրված ու պահանջված չէ։ Փոխարենը Պուլիցերյան ու Նոբելյան դափնեկիր, ճամփորդ, բռնցքամարտիկ ու ձախ հայացքներով Հեմին շարունակում են սիրել նախկին ԽՍՀՄ տարածքում։ «Անտարեսի» այս հրատարակությունը նվեր է գրողի սիրահարների համար։ Այն ներկայացնում է Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.