ԵՐԵՎԱՆ #62 | 2020

Page 8

ՔԱՂԱՔԱՄԵՋ Սուրճ

Lumen Coffee «Լյումեն» սրճարանի համահիմնադիր կարող են դառնալ բոլոր ցանկացողները՝ մասնակցելով քրաուդֆանդինգին և նախօրոք ամրագրել Երևանում առայժմ չտեսնված սուրճ՝ աշխարհի տարբեր անկյուններից բերված արաբիկա։

*Այս հոդվածում առնվազն 57 անգամ օգտագործվել է սուրճ բառը

Նոր սովորություններ ու նոր սրճարան

Աշնանը Երևանի փոքր կենտրոնի գողտրիկ բակերից մեկում՝ Տերյան 3ա հասցեում, կբացվի «Լյումեն» սրճարան-մասնագիտացված խանութը: Սրճարանի հիմնադիրը Արթուր Լյումեն Գևորգյանն է (բարդ չէ գուշակել, թե որտեղից է ծագել սրճարանի անվանումը): Նա շատերին ծանոթ է որպես լուսանկարիչ, առաջին մասնագիտությամբ էլ ինժեներ է, բայց շուտով պատրաստվում է փորձել իրեն բարիստայի դերում: «Լյումենի» նպատակն է ոչ միայն լավ սուրճ առաջարկել, այլ վերաիմաստավորել սուրճ խմելու մշակույթը Հայաստանում: Ամեն օր, հենց այնտեղ, բովելու են արաբիկա սուրճի տարբեր տեսակներ, իսկ երբեմն անցկացվելու են, այսպես կոչված, cupping session-ներ՝ սուրճի տեսակների համտես: Հենց ինքը՝ Արթուրը, պատմելու է սուրճի մասին ու սովորեցնելու է հոտի և համի շնորհիվ տարբերակել տեսակներն ու համադրությունները: Բացի այդ, ամեն օր սրճարանում հնարավոր կլինի գնել թարմ պատրաստված թխվածք կամ սենդվիչներ: Այստեղ վաճառելու են նաև թեյեր, բայց ոչ թե հասարակ, այլ թրմված, հասունացած սուրճի հատիկների կեղևից: Սուրճի բովման սարքը տեղադրված է լինելու սրահի ներսում. մի քիչ աղմկելու է, բայց այդ ընթացքում սրահում այնպիսի սրճային բույր է լինելու, որ վստահաբար իրական սրճասերները կգնահատեն, նույնիսկ կլինեն մարդիկ, ովքեր կգան պարզապես սրահում այդ սուրճի բույրը զգալու համար: Ի դեպ, սրճարանում մատուցվելու է միայն բարձր կարգի սուրճ, այսինքն՝ մեկ առ մեկ առանձնացվելու և օգտագործվելու են միայն լավագույն հատիկները։ Այդ ամենը համադրվելու է բարձրորակ երաժշտության հետ՝ հիմնականում վինիլային ձայնապնակների վրա: Արթուրի խոսքով սրճարանի վայրի ընտրությունն էլի պատահականություն չէ: Մի կողմից կենտրոնում է, բայց մյուս կողմից՝ գողտրիկ բակում, աղմուկից հեռու. «Մենք ուզում ենք զարգացնել քաղաքներում թաքնված գողտրիկ վայրերի կոնցեպտը,– ասում է Արթուրը,– վայրեր, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց լավ ծանոթ են տեղացիներին: Աշխարհի գրեթե բոլոր կետերում գոյություն ունեն այդպիսի կոլորիտային վայրեր, որոնք քաղաքային մշակույթի կարևոր մասն են»: Սրճարանի բրենդինգը վստահվել է Braind ընկերությանը, իսկ ներսի վիզուալ ընկալումը SNKH ճարտարապետական ստուդիոյի աշխատանքն է:

6 7

#3(62) 2020

Սուրճի փիլիսոփայություն

«Լյումեն» սրճարանում մատուցվելու է բացառապես արաբիկա տեսակի սուրճ՝ բերված աշխարհի տարբեր ծայրերից, մասնավորապես հասարակածի մոտ գնվող երկրներից՝ Եթովպիա, Կոստա Ռիկա, Նոր Զելանդիա, Աֆրիկա, Բրազիլիա և այլն: Հենց այնտեղ է աճում լավագույն արաբիկան, որը Հայաստանում դեռ մեծ տարածում չունի: Արթուրը նշում է, որ տեղացիները հիմնականում խմում են ռոբուստայի հատիկներից պատրաստված սուրճ, որն ըստ դասակարգման համարվում է ոչ անորակ, բայց ցածր բյուջետային: Իսկ, օրինակ, արաբիկան համարվում է բարձրակարգ տեսակի սուրճ: Ըստ Արթուրի՝ Հայաստանում իսկական սուրճ խմելու մշակույթը շատ թույլ է, որպես կանոն՝ բավարարվում ենք պարզապես մի բաժակ սև սուրճով, քաղցրությունը՝ նորմալ: Վերջին տասնամյակում տարածվել են էսպրեսսոյի հիման վրա սուրճերը, ինչը որոշակիորեն բարելավել է վիճակը, որոշակի բնավորություն է մտցրել այս սովորության մեջ,


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.