ԴԱՍ 13 ՀՈՒՆԻՍԻ 19–25
ՆՈՐ ՈՒԽՏԻ ԿՅԱՆՔ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ա Հովհաննես 1.4, Հովհաննես 5.24, Հռոմեացիներին 3.24, 25, Բ կորնթացիներին 5.21, Ա Հովհաննես 4.16, Հայտնու թյուն 2.11, Հայտնություն 20.6, 14, Հայտնություն 21.8։ Հիշելու համարը. «Ես եկա, որ Իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք» (Հովհաննես 10.10)։ Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ինչո՞ւ մենք պետք է ուրախություն զգանք։ Ինչի՞ հիման վրա կարող ենք հավակնել այդ խոստմանը։ Ի՞նչ կա ուխ տի մեջ, որ պետք է ազատի մեզ հանցանքի բեռից։ Ի՞նչ է նշանակում ունենալ նոր սիրտ։ Այս եռամսյակ ուսումնասիրեցինք ուխտը, որը (կրճատելով այն իր ամենապարզ, ամենամաքուր ձևին), ըստ էության, Աստծո խոսքն է, որն ասում է՝ ահա թե ինչպես Ես կփրկեմ ձեզ մեղքից, վերջակետ։ Թեև ուխտի խոստման մեծագույն արդյունքը, մեծ եզրափակի չը, իհարկե, նոր երկրում հավիտենական կյանքն է, ուխտի օրհ նություններն այսօր վայելելու համար հարկավոր չէ սպասել դրան։ Աստծո համար կարևոր է մեր կյանքը հիմա, Նա լավագույնն է կա մենում մեզ համար հիմա։ Ուխտը գործարք չէ, որի շրջանակներում պետք է անեք այս, այս, հետո էլ այս, այնուհետև երկարուձիգ տա րիներ սպասեք դրա արդյունքին։ Պարգևներն ու նվերներն այն օրհ նություններն են, որոնք հավատով ուխտի հարաբերությունների մեջ մտած մարդիկ վայելում են այստեղ և հիմա։ Այս շաբաթվա դասը, որը ուխտի մասին պատմող շարքի վերջին դասն է, կանդրադառնա այս անմիջապես տրվող օրհնություններին, որոշ խոստումներին, որոնք գալիս են մեր հոգու վրա հեղված Աստ ծո շնորհից, որովհետև երբ Նա թակում էր մեր սրտի դուռը, մենք բացել ենք այն։ Իհարկե, օրհնություններն անհամեմատ ավելի շատ Դաս 13
125