Գլուխ 12
ՍԵՐՆ ԱՄՈՔՈՒՄ Է ՀՈԳԻՆ «Ճշմարիտ լինելով սիրո մեջ» Եփեսացիս 4.15
Պ
ատկերացրե՛ք մի բժշկի, ով անսխալ ախտորոշում է իր հիվանդներից մեկի լուրջ հիվանդությունը, որն սպառնում է նրա կյանքին: Հրատապ վիրաբուժական մի ջամտություն է պահանջվում: Բայց դրա փոխարեն բժիշկը Ֆլորիդայում գտնվող առողջավայր է ուղարկում հիվանդին, որպեսզի նա այնտեղ թուլանա, արևից թխանա, հանգստա նա: Դուք ի՞նչ կմտածեիք այդ բժշկի մասին, եթե իմանայիք, որ նրա խորհուրդը թելադրված է այն պատճառով, որ նա չնչին ռիսկի անգամ չի ուզում դիմել` կապված վիրահատու թյան հետ, և ցանկություն չունի վիրահատությունից հետո, վերականգնման ժամանակամիջոցում զբաղվել հիվանդով: Այդպիսի բժշկին նողկանքով կվերաբերվեն ինչպես բժիշկնե րը, այնպես էլ հասարակ մարդիկ: Սակայն դուք և ես կարող ենք ճիշտ նույն կերպ վարվել հուզական-հոգևոր մակարդակում: Հիսուսն Իր պատասխանատու առաքելությունն սկսեց հետևյալ խոսքերով. «Մոտեցել է Երկնքի թագավորությունը» (Մատթեոս 3.2): Ինչ-որ մեկն այնքան գործնական է գտնվել, որ Աստծո արքայությունն անվանել է ճիշտ փոխհարաբերու թյունների թագավորություն: Հիսուսն եկավ, որպեսզի կար գավորի մարդկանց միջև փոխհարաբերությունները: Ահա այս փաստն են հաճախ քրիստոնյաներն աչքաթող անում:: Աստվածաշունչն առանձնահատուկ կերպով է ընդգծում, որ մեղք է այն ամենը, ինչ մարդուն բաժանում է Աստծուց: Եվ մեղքը բաժանում է նաև մարդկանց: 99